Կտորե դիմակներն ավելի քիչ են պաշտպանում վարակվելուց, քան՝ բժշկական դիմակները. Արսեն Թորոսյան

Կտորե դիմակներն ավելի քիչ են պաշտպանում վարակվելուց, քան՝ բժշկական դիմակները. Արսեն Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒLԻՍԻ, Analitik.amԵս ասել եմ, որ անհրաժեշտ է կրել բժշկական դիմակներ այն ժամանակ, երբ դա հնարավոր է և կտորի դիմակ կրել միայն այն դեպքում, երբ բժշկական դիմակ կրելն ինչ-որ պատճառով, հատկապես՝ ֆինանսական, հնարավոր չէ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարը նշեց, որ կտորե դիմակներն ավելի քիչ են պաշտպանում վարակվելուց, քան՝ բժշկական դիմակները. «Ես հիմա վերահաստատում եմ իմ պնդումը՝ բժշկական դիմակները շատ ավելի լավ են պաշտպանում վիրուսային հիվանդություններից: Կտորե դիմակները բժշկական դիմակներին պետք է փոխարինեն միայն դրանց անհասանելիության ժամանակ»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում