Հայկ Ալումյան. Դատախազի ներկայացրած միջնորդությունն ակնհայտ անհիմն է ու հակասում օրենքին

Հայկ Ալումյան. Դատախազի ներկայացրած միջնորդությունն ակնհայտ անհիմն է ու հակասում օրենքին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒLԻՍԻ, Panorama.amՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը դատարանում հայտարարեց՝ դատախազի ներկայացրած միջնորդությունն ակնհայտ անհիմն է ու հակասում է օրենքին։

Հիշեցնենք, որ հունիսի 23-ի դատական նիստում մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդություն էր ներկայացրել, խնդրելով դատարանին սահմանափակել պաշտպանական կողմի՝ տարբեր տեսակի միջնորդություններ ներկայացնելու դատավարական իրավունքը։ Ըստ նրա՝ պաշտպանների նման գործողությունները թույլ չեն տալիս իրենց ընթերցել մեղադրական ճառի եզրափակիչ մասը։

Մեղադրող կողմը հայտարարել է, որ պաշտպանների ներկայացրած միջնորդությունները նույնական են, նրանք դատարանից խնդրում են՝ գնահատել, որ պաշտպանները անցել են բարեկրթության ու ողջախոհության սահմանները, նպատակ ունեն ձգձգել ապացույցների փուլին անցնելը։

Այսօրվա նիստի ընթացքում ներկայացված միջնորդության քննությանը առարկություններ ներկայացրեցին Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները։

«Արդյոք դատարանը առհասարակ, որևիցե հանգամանքներից ելնելով, ունի՞ լիազորություն՝

ա) ճանաչել ամբաստանյալների պաշտպանների գործողություններում դատավարական իրավունքի չարաշահում

բ) սահմանափակել միջնորդություններ ներկայացնելու իրավունքը»,- ասաց Ալումյանը։

Նա նշեց, որ Քաղաքացիական օրենսգրքում սահմանված է, եթե միջնորդությունը ներկայացվում է դատավարական իրավունքի չարաշահմամբ, այն կարող է քննության չառնվել, որևէ խոսք չկա միջնորդություն ներկայացնելու իրավունքից զրկելու մասին։

«Մեղադրող կողմը դատարանից խնդրում է անել մի բան, որը դուրս է դատարանի իրավասությունից»,- ասաց նա։

Նա նշեց, որ Դատական օրենսգրքի 47 հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ դատական սանկցիա կարելի է կիրառվել, երբ անձը չարաշահում է իր դատավարական իրավունքը կամ չարամտորեն չի կատարում իր պարտականությունները։

Ալումյանը դատարանին հիշեցրեց, որ դատական սանկացիաներն են՝ նկատողություն, դատարանի դահլիճից հեռացում, տուգանք, օրենքով նախատեսված այլ սանկցիա։

Փաստաբանի խոսքով, միջնորդություն իրավունքից զրկելու սանկցա որևէ օրենսգրքում չկա։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում