«Մենք ձեզ հետ ենք հաղթահարել»․ Լուկաշենկո

«Մենք ձեզ հետ ենք հաղթահարել»․ Լուկաշենկո

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒLԻՍԻ, Tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկում կորոնավիրուսի տարածման խնդիրն արդեն լուծված է և քաղաքի բնակիչներին շնորհավորել է այդ կապակցությամբ, գրում է interfax.ru կայքը։

Նախագահը հայտարարել է, որ Հանրապետության խորհրդի նախագահի հետ խոսակցություն է ունեցել երկրում տիրող իրավիճակի հետ կապված և եկել է այն եզրահանգման, որ այս աղետի դեմ կարողացել են պայքարել։

Լուկաշենկոյի կարծիքով՝ երկրում գործող համակարգը, կարգապահությունը և լավ կառավարելի առողջապահական ոլորտն են օգնել նման խիտ բնակեցված և բաց քաղաքում հաղթահարել խնդիրը։

Նախագահն ընդգծել է, որ ամենակարևոր գործոններից է եղել խուճապի չտարածումը։

«Մենք այն ձեզ հետ ենք հաղթահարել։ Աստված տա, որ այդպես շարունակվի։ Պետք է դանդաղորեն հեռվանանք այս աղետից և համավարակի երկրորդ ալիք թույլ չտանք։ Սա մեզ համար շատ կարևոր է»,- հավելել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում