Դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց մեղադրող կողմի միջնորդությունը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒLԻՍԻ, Tert.am: Դատարանը մերժեց մեղադրող կողմի միջնորդությունը: Դատավոր Աննա Դանիբեկյանը, անդրադառնալով մեղադրող կողմի միջնորդությանը, ասաց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում իրավունքի չարաշահում հասկացությունը և չի նախատեսում այնպիսի հստակ չափանիշներ, որոնք դատարանին հնարավորություն կընձեռեն իրավունքի չարաշահումը հստակ սահմանազատելու համար.
«Համապատասխան կարգավորումների բացակայությանը պատճառով դատարանը գտնում է, որ մեղադրողների միջնոդությունը չի կարող բավարարվել և որոշեց միջնորդությունը մերժել»,- ասաց դատավոր Անա Դանիբեկյանը:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդություն ներկայացրեց՝ ամբաստանյալների պաշտպանների միջնորդություններ ներկայացնելը ճանաչել դատավարական իրավունքի չարաշահում և սահմանափակել միջնորդություններ ներկայացնելու հնարավորությունները, անցնել դատաքննության, հնարավորություն տալով մեղադրողներին հրապարակել մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:
Աշխատանքային ժամի ավարտի պատճառով կողմերի միջնորդությունների վերաբերյալ քննարկումը կշարունակվի հաջորդ դատական նիստին: Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 14-ին ժամը 13:00-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում