AM | RU
USD
EUR
RUB

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շարունակում է քննադատությունների կենտրոնում մնալ․ «Մեդիա պաշտպան»

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒLԻՍԻ, Times.am2020թ-ի հունիսի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 220 հոդված, որոնցից 60-ը եղել է բացասական, 2-ը՝ դրական, 158-ը՝ չեզոք։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շարունակում է քննադատությունների կենտրոնում մնալ:

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրել. «Հայկ Մարությանի քաղաքապետության արդյունքներից է: Սայաթ-Նովա փողոցի ճակատում տեղակայված շենքի տանիքին երկհարկանի ինքնակամ կառույց են ավելացնում, իսկ քաղաքապետարանն անգործության է մատնված»:

Մամուլի հրապարակումների համաձայն` Երևանի քաղաքապետարանում Քովիդ 19 վարակակիրներն օր-օրի ավելանում են։ Լրատվականի հետ զրույցում քաղաքապետարանի աշխատակիցը, որը չի ցանկացել ներկայանալ, ասել է. «Երբ Հայկ Մարությանը խոսում է պարտադիր դիմակ կրելուց, չկրողներին էլ թշնամի է անվանում, ինչու՞ չի ապահովում իր աշխատողներին այնպիսի դիմակներով, որոնք ինքն է օգտագործում, որոնք իրապես պաշտպանում են վիրուսից։ Թե՞ ինքը վերին արտի ցորենն է»։

Շարունակվում է գույքահարկի բարձրացման թեմայով քննարկումը։ Այդ օրենքի նախագիծը դժգոհություն է առաջացրել, իսկ ի պաշտպանություն այդ օրենքի ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը: Այդ գրառմանը պատասխանել է լրագրող Սևակ Հակոբյանը. «Պարոն Կարապետյան, Երևանին նախկինում էլ էին գումար հատկացնում, ու մայրաքաղաքը կոկիկ էր, մաքուր, գազոնները ջրած, լիքը ծաղիկներով։ Հիմա ի՞նչ վիճակ է։ Համեմատեք, խնդրեմ, «թալանչի» Տարոն Մարգարյանի և «ազնիվ» Հայկ Մարությանի կառավարման շրջանները։ Էն ժամանակ գույքահարկը բարձր չէր, բայց մայրաքաղաքում նույն էր վիճակը կամ մի քիչ ավելի լավ, քան հիմա։ Դուք մայրաքաղաքում երկու տարում կարողացել եք մեկ գլոբալ խնդիր ստեղծել և «հերոսաբար» հաղթահարել՝ աղբի հարցն է»:

Մամուլն, անդրադառնալով քաղաքապետ Հայկ Մարությանի վարած կադրային քաղաքականությանը և քաղաքապետի կնոջ հնարավոր ազդեցությանն այդ հարցում, գրել է. «Քաղաքապետի կնոջ ընկերուհուն՝ Քրիստինե Վարդանյանին, վերջապես տեղավորեցին աշխատանքի․ նա նշանակվել է «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալ։ Ի դեպ, նա նաեւ ԲՀԿ-ի ավագանու ցուցակում է ընդգրկված եղել։ Նա եւ Հայկ Մարությանի կինը՝ չեխուհի Իվան, Բժշկական համալսարանում միասին նույն ամբիոնում են աշխատում։ Նշենք, որ Վարդանյանը շատ էր ուզում նշանակվել այս պաշտոնում, սակայն «Կանաչապատում» ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմեն Բեգոյանը, ում զոռով հանեցին գործից, չէր ընդունել Քրիստինեին որպես իր տեղակալ»:

Լրահոս
ՀՀ Կառավարությունը չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջը Հունաստանի բանակը մարտական պատրաստության է բերվել Էգեյան ծովում թուրքական նավերի տեղակայման պատճառով Տիգրան Եսայանն ազատվել է ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից Մահացել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարի տեղակալը Պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ հզոր ազդեցության լծակներ կստանա Անկարան մեզ համար եղբայրական Լիբանանում. Ոսկանյան Պուտինը շնորհավորել է Լուկաշենկոյին Մարինե Սուքիասյան. Դուք բոլորդ «Արսեն Թորոսյան եք» Հայտնի է՝ համաշխարհային առաջնորդներից ով է Լուկաշենկոյին առաջինը շնորհավորել ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Սարսափելի ավտովթարի արդյունքում մահացել են Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դուստրն ու թոռները «Սևրի դաշնագիրը և Հայկական հարցը» թեմայով գիտաժողովը. ՈՒՂԻՂ Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է գրանցվել. վարակվածների ընդհանուր թիվը 251 է Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 23 դեպք. մանրամասներ Հոսանքազրկումներ` Երևանում և երեք մարզերում Լրագրողի հարցից հետո Թրամփը լքել է մամուլի ասուլիսի սրահը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արսեն Թորոսյանի կնոջ ղեկավարած հիմնարկի պետպատվերը 24 մլն դրամից դարձել է 120 մլն դրամ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 10 Բեյրութում ցուցարարները գրավել են ԱԳՆ-ի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Մղձավանջ. այն, ինչ չկարողացան անել թուրքերը, անում են Նիկոլ Փաշինյանն ու Զարեհ Սինանյանը Բեյրութում հազարավոր բնակիչներ բողոքի ցույց են իրականացնում, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել (տեսանյութ) Օգոստոսի 7-ին բոլոր լրատվամիջոցները, բացի Հանրայինից, անդրադարձել են Ամուլսարին. «Մեդիա պաշտպան» Արսեն Թորոսյանի թիմում մարդիկ են, որոնք չունեն անցյալ և ապրում են թիթեռի կյանքով. Գևորգ Գրիգորյան Վիրուսոլոգը հայտնել է՝ ում է հակացուցված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը Արսեն Թորոսյանի պաշտոնանկության հարցն արդեն մտնում է վճռական փուլ. նախարարի 2 թեկնածու կա Սևանա լճի ափամերձ տարածքներում կա 3800 ապօրինի շենք-շինություն՝ բոլորը ենթակա ապամոնտաժման. Ռոմանոս Պետրոսյան Նարեկ Մալյանի հայտարարությունը խանութից հերքել են Արտակարգ դեպք Երևանում Ուշագրավ բացահայտումներ է՝ Բեյրութի պայթյունից (լուսանկարներ) Հայաստանի արձագանքը Բեյրութի պայթյուններին որևէ կերպ պատշաճ չէր. Կարեն Բեքարյան (տեսանյութ) Մենք չգիտենք, թե Հայաստան ներթափանցած պակիստանցիները Թուրքիայի հրահանգով երբ կպայթեցնեն երկիրը. Ղազինյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա Հայաստանը չի կարող ասորիների, արաբների հայրենիքը լինել Ալեն Սիմոնյանին վռնդել են խանութից դիմակ չունենալու պատճառով Նախորդ օրը կորոնավիրուսից մահացած քաղաքացիներից միայն 51-ամյա կինը չի ունեցել ուղեկցող քրոնիկական հիվանդություններ Առողջապահության «պատասխանատուն» ազատվում է այն մարդկանցից, ովքեր տեղյակ են համավարակի ընթացքում իր «քաջագործություններից». Թամամյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 200 դեպք Նիկոլ Փաշինյանի աներորդին Ձորաղբյուրում առանձնատուն է գնել Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ «Ժողովուրդ»․ Հայկ Հարությունյանի գործով հարցաքննվել է Ալիկ Սարգսյանը «Ժողովուրդ»․ Գյուղատնտեսական արտադրանքն այս տարվա 6 ամիսների արդյունքներով ավելացել է «Ժողովուրդ»․ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի վերաբերյալ հանրային քննարկումները վերսկսվում են առցանց
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan