Շաքարային դիաբետ ունեցող մարդիկ ավելի հաճախ չեն վարակվում COVID-19-ով

Շաքարային դիաբետ ունեցող մարդիկ ավելի հաճախ չեն վարակվում COVID-19-ով

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒLԻՍԻ, Panorama.am: Շաքարային դիաբետ ունեցող մարդիկ ավելի հաճախ չեն վարակվում COVID-19-ով, քան ընդհանուր բնակչությունը: Այնուամենայնիվ, լուրջ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար, ներառյալ շաքարախտը, բնորոշ է հիվանդության ավելի ծանր ընթացքը և բարդությունների զարգացման մեծ ռիսկը: ԵՊԲՀ-ի էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիական կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Ելենա Աղաջանովայի գնահատմամբ՝ հետևաբար, շաքարախտով հիվանդները պետք է խստորեն հետևեն COVID-19 հիվանդության կանխարգելման բոլոր ընդհանուր կանոններին, ինչպես նաև ձեռնարկեն մի շարք հատուկ միջոցներ COVID-19 հիվանդության կանխարգելման և գործողությունների ծրագրի համար:

ԵՊԲՀ-ն ներկայացնում է խորհուրդները։

Կանխարգելման միջոցառումներ հիվանդությունը կանխելու համար.

Լվացեք ձեր ձեռքերը հաճախ, ձեր ձեռքերով մի հպեք ձեր դեմքին,պահպանեք սոցիալական հեռավորությունը ուրիշների հետ (1 մետր), խուսափել մարդկանց մեծ խմբերից կամ հանրահավաքներից, ճանապարհորդելուց, եթե դա բացարձակապես անհրաժեշտ չէ. մի կիսվեք սննդով և խմիչքներով. հետևեք հեղուկի պատշաճ ընդունմանը, ռեգուլյար ընդունեք հակադիաբետիկ դեղերը, ինչպես նշանակված է ձեր բժշկի կողմից;տանը մնալով և նվազեցնել ֆիզիկական ակտիվությունը, ավելի ուշադիր հետևել սննդակարգին, հատկապես արագ ներծծվող ածխաջրատներին և ճարպերինիրականացնել գլյուկոզի ինքնահսկողությունըպահել ինքնահսկման օրագիր.պատրաստել բոլոր օգտագործվող հակադիաբետիկ դեղերի ցուցակը և գլուկոմետրը թեստ-երիզներովունենալ տեղամասային բժշկի, բուժող էնդոկրինոլոգի հեռախոսահամարներըհամոզվեք, որ ունեք տանը առնվազն 1 ամսվա դեղամիջոցների պաշարներ։

Եթե ունենաք զարգատներ, պետք է.

ուշադրություն դարձրել COVID-19-ի հնարավոր ախտանիշներին, ներառյալ բարձր ջերմություն, չոր հազը և հևոցը, մկանների ցավը; բարձրացնել գլիկեմիայի ինքնահսկողությսն հաճախականությունը, ավելացնել խմելու ծավալը;13 մմոլ/լ-ից ավելի գլիցեմիա հայտնաբերելիս՝ մեզի (կամ արյան) մեջ չափել կետոնային մարմինների մակարդակը; զանգահարեք ձեր բժշկին:

Հատուկ խորհուրդներ տիպ 1 շաքարային դիաբետով հիվանդների համար.

գլիկեմիայի ինքնահսկողության հաճախականությունը պետք է հասնի օրեկան մինչև 6-8 անգամ կամ ավելի;անհրաժեշտ է ձգտել արյան գլյուկոզի մակարդակի 4-10 մմոլ/լ օրվա մեջ և կետոնների բացակայությանը մեզի մեջ;Կարևոր է խուսափել ոչ միայն հիպերգլիկեմիաներից, այլև հիպոգլիկեմիաներից;հիպերգլիկեմիայի զարգացման դեպքում, անհրաժեշտ է օգտագործել կարճ տևողության ինսուլինի լրացուցիչ ներարկումներ. պետք է ավելացվի օգտագործվող հեղուկի և աղի քանակը. միջոցներ ձեռնարկել մարմնի ջերմաստիճանը նվազեցնելու համար;Բժշկի հետ անհապաղ խորհրդակցություն կամ շտապօգնության ծառայության հետ կապվելը ցուցված է հետևյալ դեպքերում. բուժմանը չենթարկվող ջերմություն; կրկնակի փսխում, կետոացիդոզի նշաններ (ացետոնի հոտ, կամ կետոնների բարձր մակարդակ, ուժեղ որովայնի ցավ, գիտակցության մթագնում, աղմկոտ շնչառություն):

Հատուկ առաջարկություններ տարեց հիվանդների համար.

խուսափել հիպոգլիկեմիայից;մի օգտագործեք դեղեր առանց բժշկի հետ խորհրդակցելու;խորհուրդ է տրվում պահել արյան գլյուկոզի մակարդակը քաղցած `5.0-10.0 մմոլ/Լ և 6.1-11.1 մմոլ/Լ քնելուց առաջ;եթե վիճակը վատթարանում է, տեղեկացրեք ձեր բժշկին:

Առաջարկությունները պատրաստվել են՝ օգտագործելով Ամերիկյան շաքարախտի ասոցիացիայի, երեխաների և դեռահասների շաքարախտի միջազգային կազմակերպության և Տարեցների մոտ շաքարախտի կառավարման էնդոկրին կազմակերպության նյութերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում