«Հրապարակ». Մարդկանց կալանավորում են հույսով, որ ԲՀԿ առաջնորդի դեմ ցուցմունք կտան

«Հրապարակ». Մարդկանց կալանավորում են հույսով, որ ԲՀԿ առաջնորդի դեմ ցուցմունք կտան

«Երեկ ևս 1 անձի կալանավորեցին 2017-ի ընտրակաշառքի գործով՝ «Ծառուկյան դաշինք» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանին։ Ավելի վաղ կալանավորվել էր Աբրահամ Մանուկյանը։ Այս անձանց «վերցնում» են մի հույսով, որ նրանք ցուցմունքներ տան ԲՀԿ-ի լիդերների և, մասնավորապես, Ծառուկյանի դեմ։

Սակայն, մեր տեղեկություններով, ցուցմունքներ ոչ ոք չի տալիս, մեղադրանքը կառուցված է Վազգեն Պողոսյանի 3 ցուցմունքից մեկի վրա, որից հետո նա հրաժարվել է։ Ըստ ամենայնի, կալանավորվածներին առաջիկայում բաց կթողնեն։ Ասում են՝ Աբրահամ Մանուկյանի կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը կբավարարվի»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում