AM | RU
USD
EUR
RUB

Հնարավոր է ՄԻԵԴ-ի կողմից պահանջվի ՍԴ դատավորներին սեղմ ժամկետում վերականգնել պաշտոններում․ Գոհար Մելոյան

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒLԻՍԻ, Times.am: Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՍԴ դատավորների պաշտոնանկության վերաբերյալ ՄԻԵԴ ներկայացված հայցին և այս կառույցի կողմից հնարավոր որոշումներին։ Այս առիթով սահմանադրագետը գրել է․

«Օրերս քննարկման առարկա է Սահմանադրական դատարանի նախագահի եւ դատավորների կողմից Եվրոպական դատարան ներկայացված գանգատի իրավական ճակատագիրը։

Կարծում եմ՝ հաշվի առնելով Վոլկովն ընդդեմ Ուկրաինայի, Բական ընդդեմ Հունգարիայի եւ այլ գործերով Եվրոպական դատարանի հայտնած իրավական դիրքորոշումները և ձևավորած իրավակիրառ պրակտիկան՝ Սահմանադրական դատարանի նախագահի եւ 3 դատավորների գործերն ամենայն հավանականությամբ եզրափակվելու են՝ Եվրոպական դատարանի կողմից դատավորների կոնվենցիոնալ իրավունքների խախտումը արձանագրելով։

Առաջնային հարցերը, որոնց սույն վարույթի շրջանակներում պետք է տրվեն պատասխաններ, հետևյալն են՝

արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունում առկա է այնպիսի ներպետական ատյան, որտեղ դատավորները կարող են հայցել իրենց ենթադրյալ իրավունքների խախտումները (իմ գնահատմամբ՝ այդպիսիք առկա չեն),

արդյո՞ք սահմանադրական փոփոխությունների գործընթացը համապատասխանում է ՀՀ ներպետական օրենսդրության պահանջներին, և եթե ոչ, ապա արդյո՞ք դա հանգեցրել է դատավորների՝ Եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներով նախատեսված իրավունքների խախտման։

Համոզված եմ, որ վարույթի շրջանակներում անդրադարձ կլինի նաեւ ՍԴ դատավորների լիազորությունների դադարեցմամ համար անցումային շրջան նախատեսելու վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվությանը Ազգային ժողովի կողմից չհետեւելու խնդրին, ինչի արդյունքում Սահմանադրական դատարանում ստեղծվել է ճգնաժամային իրավիճակ, որը կարտացոլվի վերոնշյալ դատավորների վարույթներում գտնվող գործերի վրա՝ ոտնահարելով դիմումատուների արդար դատաքննության իրավունքի իրացման հնարավորությունը։

Արդյունքում, հաշվի առնելով ՄԻԵԴ-ի նախադեպային պրակտիկան՝ մեծ է հավանականությունը, որ նշված գործով ոչ միայն կհաստատվի դատավորների կոնվենցիոնալ իրավունքների խախտման փաստը, այլև կսահմանավի ՀՀ պարտավորությունը հնարավորինս սեղմ ժամկետում դատավորներին վերականգնել իրենց պաշտոններում»։

Լրահոս
Ուկրաինայում հակահայ հայտարարության համար քրեական վարույթ է սկսվել ԱԳՆ-ի աշխատակցի նկատմամբ Նույնիսկ Նիկոլ Փաշինյանը խնդրի լրջությունը չի պատկերացնում․ Վահագն Վարագյան Լուկաշենկոն մեկնաբանել է Պուտինի հետ «լարված» հարաբերությունները Սպասվում է նոր պաշտոնանկություն Արայիկ Հարությունյանը հանդիպել է Հովիկ Աբրահամյանի հետ Գուցե վերցնեք բարձրախոսներն ու բոլոր ոչ-իմքայլականներին «օրինական պահա՞նջ» ներկայացնեք՝ երբեք չբողոքելու իշխանություններից․ Ռ․ Մելիքյան Արթուր Դանիելյանի և Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցած միջադեպի նախաքննությունն անցկացվել է ճչացող խախտումներով. Տիգրան Աթանեսյան Ամուլսարում 3-րդ օրն անընդմեջ բողոքի ակցիա է՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հրապարակից բերման են ենթարկվում ի պաշտպանություն Ամուլսարի ակցիա իրականացնողները. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ավստրալիայում ձյուն է տեղացել․ փակվել են ճանապարհներ, կաթվածահար է եղել երթևեկությունը (տեսանյութեր) Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել Արսեն Թորոսյանի դեմ շահերի բախման հիմքով վարույթ է հարուցվել. Հայկուհի Հարությունյան Հղիներ, տարեց մարդիկ, երեխաներ. Մոտ 80 քաղաքացի մնացել են Բագրատաշենի անցակետում. Նրանց որևէ կառույց չի օգնում Կառավարության դիմացից բերման ենթարկվեց բողոքի ակցիա իրականացնող Եկմալյան փողոցի բնակիչներից մեկը (տեսանյութ) Վրաստանի կառավարությունը կվճարի երկրի քաղաքացիների կոմունալ վարձերը գալիք նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին Ռազմական ոստիկանության նոր պետը Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ ՊՆ-ն պետք է նոր լուծումներ գտնի համավարակի ընթացքում. Տիգրան Աբրահամյան Սերժ Սարգսյանի նկատմամբ գործեր սարքելու մոլուցքի շրջանակներում կալանավորել են Ռոբերտ Նազարյանին. Աշոտյան Նախագահը ստորագրել է Հայկ Մհրյանին փոխոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամանագիրը Օդի ջերմաստիճանը կբարձրանա ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամների մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ձերբակալել են Ռոբերտ Նազարյանին. ստիպում են Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տալ Մեզ թույլ տվեք դուրս գալ երկրից. Կառավարության դիմաց ակցիա է. ՏԵՍԱՆՅՈՒԹ Կառավարությունը նիստ է հրավիրել. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 233 դեպք Պուտինը երեք գեներալի է աշխատանքից ազատել Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ «Ժողովուրդ». Ոտնակոխ են անում հեղափոխության արժեքները «Ժողովուրդ». «Իմ քայլը» խմբակցության նիստը շատ բուռն է անցել. մանրամասներ «Ժողովուրդ». Ո՞վ կնշանակվի Ռազմական ոստիկանության պետ «Հրապարակ». ԱԱԾ-ի ռուսական կադրերի նկատմամբ տեռոր է սկսվել «Հրապարակ». Մակունցը որոշել է Հայկ Սարգսյանի «քթից բերել» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 6 Սերժ Սարգսյանը հեռախոսազրուց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 135-ի Ամուլսարի տարածքից 7 քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանություն. Էդգար Ջանոյան Համայնքի 11 զոհերը Լիբանանի զանազան շրջանների բնակիչներ էին. Մանրամասներ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբն արդեն Ոստիկանության Վայքի բաժնում է Ամուլսարում մեքենան անցել է ցուցարարի ոտքի վրայով, սկսվեց նստացույց
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan