ԱՄՆ-ը սկսեց Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու գործընթացը

ԱՄՆ-ը սկսեց Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒLԻՍԻ, Panorama.amՆախօրեին՝ հուլիսի 7-ին, ԱՄՆ-ը պաշտոնապես տեղեկացրեց ՄԱԿ-ին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու մասին, որին Վաշինգտոնը մեղադրում է կորոնավիրուսային համաճարակին ժամանակին չարձագանքելու մեջ:

Այսպիսով, ընթացակարգի համաձայն, իր ամենամեծ դոնորի ԱՀԿ-ից դուրս գալը տեղի կունենա մեկ տարվա ընթացքում, այսինքն՝ մինչև հաջորդ տարվա հուլիսի 6-ը: Այս մասին գրում է Euronews-ը։

Նշենք, որ մայիսին Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Վաշինգտոնը մտադիր է լիովին դադարեցնել հարաբերությունները կազմակերպության հետ, քանի որ նրա ղեկավարությունը հրաժարվել է իրականացնել այն բարեփոխումները, որոնց մասին պնդում էր ամերիկյան վարչակազմը:

Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը ևս մեկ անգամ մեղադրել է ԱՀԿ-ին`իբր Չինաստանի լիակատար վերահսկողության տակ ընկնելու մեջ:

Թրամփի խոսքով՝ ՉԺՀ-ի իշխանությունները և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարությունը չեն ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված:

Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգներում շատերը քննադատում են հենց Թրամփին՝ ճգնաժամին նրա ուշացած արձագանքի համար:

ԱՄՆ-ն աշխարհում կորոնավիրուսից ամենաշատ տուժած երկիրն է․ երկրում գրանցվել է 3,097,084 վարակ, 133,972 մահ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում