Համաճարակի պատճառով աշխարհում ծայրահեղ աղքատության աճ են կանխատեսել
08/07/2020 13:45
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒLԻՍԻ, Analitik.am: Կորոնավիրուսի համաճարակի պատճառով ՄԱԿ-ը ծայրահեղ աղքատության աճ է կանխատեսել: Այս մասին ասված է կազմակերպության՝ կայուն զարգացման նպատակների իրականացման վրա կորոնավիրուսի ազդեցության մասին զեկույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ հեղինակների, եթե համաճարակը մնա կանխատեսված մակարդակում, իսկ վիրուսի ակտիվությունը վերսկսվի, աղքատության մակարդակն այս տարի կհասնի 8,8 տոկոսի:
Այսպիսով, մոտ 71 միլիոն մարդ համաճարակի պատճառով կհայտնվեն ծայրահեղ աղքատ պայմաններում, ասվում է զեկույցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում