ԿԸՀ-ն մերժեց ԼՀԿ դիմումը

ԿԸՀ-ն մերժեց ԼՀԿ դիմումը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒLԻՍԻ, Panorama.amԿենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում չբավարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիմումը։

«Արդեն իսկ ընտրված Աժ-ի ու բաշխված մանդատների պարագայում լրացուցիչ մանդատ տրամադրելու, մանդատների ավելացման լիազորությունով ԿԸՀ-ն օժտված չէ»,- որոշումն ընթերցեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Նա նաև նշեց, եթե որևէ պատգամավորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցված չեն, ապա առկա չէ այն իրավական փաստը, որի հիմքով ԿԸՀ-ն իր արձանագրությամբ այդ մմանդատը կարող է տրամադրել մեկ այլ թեկնածուի։

«ԿԸՀ-ի կողմից մանդատ տրամադրելը հնարավոր է բացառապես թափուր մանդատ առաջանալու դեպքում»,- ասաց Մուկուչյանը՝ ավելացնելով, որ այն կարող է բողոքարկվել վարչական դատարանում։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը գրությամբ դիմել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերականգնելու համար ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը։

Խնդիրն առաջացել է այն բանից հետո, երբ «Լուսավոր Հայաստան»-ի ցուցակով խորհրդարան անցած Արման Բաբաջանյանը դուրս է եկել խմբակցությունից ու վայր չի դրել մանդատը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում