Ռուսաստանն ու Թուրքիան երկխոսում են Լիբիայում հրադադար հաստատելու նպատակով

Ռուսաստանն ու Թուրքիան երկխոսում են Լիբիայում հրադադար հաստատելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒLԻՍԻ, Ermenihaber.am: Ռուսաստանն ու Թուրքիան երկխոսում են երկիշխանություն ունեցող Լիբիայում հրադադար հաստատելու նպատակով։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Մեր թուրք գործընկերների հետ շարունակում ենք աշխատել Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների կողմից հավանության արժանացած երկխոսության շրջանակներում։ Փորձում ենք համաձայնեցնել մեր այն տեսակետները, որոնք թույլ կտան Լիբիայում անհապաղ հրադադար հաստատել»,- մանրամասնել է ԼԱվրովը։ Վերջինս շեշտել է նաև, որ իրենք շարունակում են բանակցությունները Լիբիայի հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերի հետ ու ավելացրել․ «Բոլոր կողմերին մեր ուղղած ազդակը շատ հստակ է՝ կատարվելիք առաջին և այլընտրանք չունեցող քայլը ռազմակական գորխողությունների դադարեցման մասին հայտարարելն է»։

Լավրովից անմիջապես հետո թեմայի վերաբերյալ հայտարարություն է արել Թուրքիայի նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը։

«Մենք չենք ցանկանում, որ Լիբիան դառնա զինյալ խմբավորումների, վարձկան զինվորների կռվի թատերաբեմ։ Եթե պիտի քաղաքական լուծում լինի, ուրեմն անհրաժեշտ է մի կողմ թողնել ռազմական լուծումները»,- ասել է թուրք պաշտոնյան։

Քալընը նշել է նաև, որ Թուրքիան շարունակելու է իր աջակցությունը Լիբիայի՝ ՄԱԿ-ի կողմից ճանաճված «Ազգային համաջայնության կառավարությանը», որն այժմ ռազմական հակամարտության մեջ է գտնվում իշխանությունը իր ձեռքը վերցնել ցանկացող Լիբիայի ազգային բանակի հրամանատար գեներալ Խալիե հաֆթարի գլխավորած ուժերի հետ։

«Թուրքիան շարունակելու է կանգնել օրինական կառավրության կողքին։Այդ հարցում մեր վճռականությունը չի կարող փոխվել»,– ասել է Քալընը։

Նշենք, որ վերջին օրերին Լիբիական հակամարտությունն ավելի լարվեց այն բանից հետո, երբ կիրակի լուսադեմին անհայտ պատկանելության կործանիչների կողմից ռմբակոծվեց Թուրքիայի գործուն աջակցությամբ մայիսին «Ազգային համաձայնության կառավարության»վերահսկողության տակ անցած Ալ-Վաթըյա ավիաբազան։ Ռմբակոծության հետևանքով ոչնչացվել էին այնտեղ տեղակայված թուրքական ՀՕՊ համակարգերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում