«Հրապարակ». Ընդդիմադիր լինելու ԼՀԿ-ի գաղտնիքը

«Հրապարակ». Ընդդիմադիր լինելու ԼՀԿ-ի գաղտնիքը

«Հուլիսի 7-ին տեղի չունեցավ ՍԴ նիստը, ասել էիք, որ նիստից հետո կդիմեք ՍԴ` Սահմանադրության և հարակից օրենքների փոփոխությունների անօրինականությունը վիճարկելու համար, պատրաստվո՞ւմ եք դիմել և ե՞րբ, հարցրեցինք «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանին. «Հստակ ասել ենք, որ, այո, Քոչարյանին առնչվող գործի քննության ավարտին կդիմենք ՍԴ, բայց քանի որ նիստ չկայացավ, տեխնիկապես շտապելն անիմաստ է, քանզի ՍԴ-ում քվորում չկա, և նույնիսկ «Բարգավաճ Հայաստանի» առավել վաղ տված դիմումը չի քննարկվել։ Բոլոր դեպքերում, ունենք եռամսյա ժամկետ, այդ ժամկետում մեր դիմումն անպայման կմուտքագրվի ՍԴ»:

Եռամսյա ժամկետում ՍԴ-ն բոլորովին այլ կազմ կունենա՝ ճաշից հետո մանանեխն ո՞ւմ է պետք. «Գիտեք, այն պահից, երբ Հրայր Թովմասյանը հայտարարեց իր արձակուրդ գնալու մասին, ակնհայտ դարձավ, որ նման բանավեճ` հին ու նոր ՍԴ, հին ու նոր դատավորներ չկան, քանզի տպավորություն է, որ Հրայր Թովմասյանը շատ հստակ ժամանակ տվեց իշխանություններին` շտկել իրենց բացթողումներն ու վրիպումները, որոնք իշխանությունը թույլ էր տվել ՍԴ փոփոխությունների ժամանակ` չընդունելով անհրաժեշտ և հարակից օրենքները, ու եթե Թովմասյանն ինքն է դուրս եկել իր խրամատից, մեզ համար առավել ևս անձերի խնդիր չկա, և նոր ՍԴ-ն` իր նոր 3 անդամներով կքննի մեր դիմումը, ինչու` ոչ»:

Էլ ընդդիմադիր չե՞ք. «Ընդդիմադիր լինելը Հրայր Թովմասյանին Վահագն Հովակիմյանով փոխարինելու մեջ չէ»: Հովակիմյանին էլ են ցանկանում ՍԴ դատավոր դարձնե՞լ. «Ոչ, կրթությունը չի համապատասխանում։ Նկատի ունեի, որ նա բոլոր թեկնածուների հավաքական կերպարն է»»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում