AM | RU
USD
EUR
RUB

Աղանդավորների «հերքումն» ու իրական նպատակները

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒLԻՍԻ, FacebookԿես օր մտորելուց հետո «Կյանքի խոսք» աղանդն երեկ իբրև թե հերքեց իրենց իսկ շրջանակներից ստացած իմ այն տեղեկատվությունը, որ ցանկանում են դիմել Կառավարությանը` ոչ եկեղեցապատկան տաճարներում արարողություններ անելու թույլտվություն ստանալու համար։ Իմ հասցեին ուղղված վիրավորանքներով լի հաղորդագրություն են տարածել, որի` բուն թեմայի հետ կապված «թեզերը» հետևյալն են.

- Ի՞նչ է, մենք եկեղեցաշենքեր կամ հավաքույթներ իրականացնելու վայրեր չունե՞նք, որ պետք է Առաքելական տաճարներում արարողություններ անցկացնենք։

- Մենք Կառավարությանը չենք դիմել նույնիսկ մեր եկեղեցաշենքերում հավաքույթները վերականգնելու թույլտվության խնդրանքով (խոսքը համաճարակի մասին է - Հ.Մ-Շ.)

- Այլ բան, եթե վիճակը բարելավված կամ վտանգը վերացած լիներ։

Հետո գալիս է երկար տեքստ, թե իմ գրածն իրենց աղանդի ու Կառավարության դեմ պատվեր է, որ այդկերպ իմ «ճամբարը» քաղաքական նպատակներ է հետապնդում և այլն։ Այսինքն, թեման շեղելու խղճուկ և հիմար փորձ։

Նախ, իմ հասցեին ուղղված վիրավորանքների մասին։ Անկեղծ ասած` մի քիչ զարմացած եմ. իրենց ներսում կուտակած թույնի ու ատելության համեմատ բավական զուսպ են արտահայտվել։ Բայց ցինիզմը տեղն էր։ Պատկերացնու՞մ եք` «Կյանքի խոսք» աղանդի ներկայացուցիչներն ուրիշներին մեղադրում են «հիվանդ միտք» ունենալու մեջ։ Ու եթե այդ աղանդավորներն իմ մասնագիտությունն են չակերտների մեջ առնում, ապա ես նրանց սկի չակերտների մեջ երբեք եկեղեցի չեմ կոչի։ Աղանդը մնում է աղանդ, որքան էլ նրանք պայքարեն այլ կարգավիճակ ունենալու համար։

Իսկ «Կյանքի խոսքի» նպատակը հենց դա է` առավելագույնս նմանվել Հայ առաքելական սբ. Եկեղեցուն, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ մոլորվեն ու իրենց թակարդն ընկնեն։ Եկեղեցիներում արարողություններ անելու ցանկությունն էլ է այդտեղից առաջացել։ Դա նույն ծրագրի մի մասն է, ինչ տարբեր տարիներին օրենսդրական փոփոխություններ անելու, իրենք իրենց անընդհատ եկեղեցի կոչելու և քարոզչական այլ հնարքներ իրականացնելու մարտավարությունը։

Աղանդավորների ահա այս իրական նպատակն է, որ թույլ չի տվել նրանց լիարժեք ետ կանգնել եկեղեցիները զավթելու մտքից։ Դրա համար էլ հերքումը հերքում չէր, այլ սպառնալիք, որ տեսե՛ք էսա համաճարակը անցնի, ինչեր ենք անելու։ Իմ պատասխանն էլ դրան հետևյալն է` ղալլաթ եք անելու։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Լրահոս
ՀՀ Կառավարությունը չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջը Հունաստանի բանակը մարտական պատրաստության է բերվել Էգեյան ծովում թուրքական նավերի տեղակայման պատճառով Տիգրան Եսայանն ազատվել է ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից Մահացել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարի տեղակալը Պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ հզոր ազդեցության լծակներ կստանա Անկարան մեզ համար եղբայրական Լիբանանում. Ոսկանյան Պուտինը շնորհավորել է Լուկաշենկոյին Մարինե Սուքիասյան. Դուք բոլորդ «Արսեն Թորոսյան եք» Հայտնի է՝ համաշխարհային առաջնորդներից ով է Լուկաշենկոյին առաջինը շնորհավորել ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Սարսափելի ավտովթարի արդյունքում մահացել են Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դուստրն ու թոռները «Սևրի դաշնագիրը և Հայկական հարցը» թեմայով գիտաժողովը. ՈՒՂԻՂ Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է գրանցվել. վարակվածների ընդհանուր թիվը 251 է Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 23 դեպք. մանրամասներ Հոսանքազրկումներ` Երևանում և երեք մարզերում Լրագրողի հարցից հետո Թրամփը լքել է մամուլի ասուլիսի սրահը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արսեն Թորոսյանի կնոջ ղեկավարած հիմնարկի պետպատվերը 24 մլն դրամից դարձել է 120 մլն դրամ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 10 Բեյրութում ցուցարարները գրավել են ԱԳՆ-ի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Մղձավանջ. այն, ինչ չկարողացան անել թուրքերը, անում են Նիկոլ Փաշինյանն ու Զարեհ Սինանյանը Բեյրութում հազարավոր բնակիչներ բողոքի ցույց են իրականացնում, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել (տեսանյութ) Օգոստոսի 7-ին բոլոր լրատվամիջոցները, բացի Հանրայինից, անդրադարձել են Ամուլսարին. «Մեդիա պաշտպան» Արսեն Թորոսյանի թիմում մարդիկ են, որոնք չունեն անցյալ և ապրում են թիթեռի կյանքով. Գևորգ Գրիգորյան Վիրուսոլոգը հայտնել է՝ ում է հակացուցված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը Արսեն Թորոսյանի պաշտոնանկության հարցն արդեն մտնում է վճռական փուլ. նախարարի 2 թեկնածու կա Սևանա լճի ափամերձ տարածքներում կա 3800 ապօրինի շենք-շինություն՝ բոլորը ենթակա ապամոնտաժման. Ռոմանոս Պետրոսյան Նարեկ Մալյանի հայտարարությունը խանութից հերքել են Արտակարգ դեպք Երևանում Ուշագրավ բացահայտումներ է՝ Բեյրութի պայթյունից (լուսանկարներ) Հայաստանի արձագանքը Բեյրութի պայթյուններին որևէ կերպ պատշաճ չէր. Կարեն Բեքարյան (տեսանյութ) Մենք չգիտենք, թե Հայաստան ներթափանցած պակիստանցիները Թուրքիայի հրահանգով երբ կպայթեցնեն երկիրը. Ղազինյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա Հայաստանը չի կարող ասորիների, արաբների հայրենիքը լինել Ալեն Սիմոնյանին վռնդել են խանութից դիմակ չունենալու պատճառով Նախորդ օրը կորոնավիրուսից մահացած քաղաքացիներից միայն 51-ամյա կինը չի ունեցել ուղեկցող քրոնիկական հիվանդություններ Առողջապահության «պատասխանատուն» ազատվում է այն մարդկանցից, ովքեր տեղյակ են համավարակի ընթացքում իր «քաջագործություններից». Թամամյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 200 դեպք Նիկոլ Փաշինյանի աներորդին Ձորաղբյուրում առանձնատուն է գնել Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ «Ժողովուրդ»․ Հայկ Հարությունյանի գործով հարցաքննվել է Ալիկ Սարգսյանը «Ժողովուրդ»․ Գյուղատնտեսական արտադրանքն այս տարվա 6 ամիսների արդյունքներով ավելացել է «Ժողովուրդ»․ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի վերաբերյալ հանրային քննարկումները վերսկսվում են առցանց
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan