Լուսինե Սահակյան. Ուրեմն Նիկոլ Փաշինյանն էլ պետք է հրավիրվի դատարան

Լուսինե Սահակյան. Ուրեմն Նիկոլ Փաշինյանն էլ պետք է հրավիրվի դատարան

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒLԻՍԻ, Panorama.am: «Եթե մեր պաշտպանյալների նկատմամբ մեղադրական դատական ակտ եղավ, ապա բոլոր պատգամավորների նկատմամբ պետք է քրեաիրավական գնահատական տրվի»,- ընթացող դատական նիստում հայտարարեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի փաստաբան Լուսինե Սահակյանը։

Նա նկատեց, այդ դեպքում պետք է 2018 թ. մարտին գործող ԱԺ բոլոր պատգամավորները, այդ թվում ներկա վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հրավիրվեն դատարան։

«Նրանց պետք է հարցնել, ընկերներ, բա այդ ժամանակ ինչո՞ւ հարցը չեք բարձրացրել, բա ինչո՞ւ եք քվեարկել կամ չեք քվեարկել, ինչպես նաև նմանատիպ այլ հարցեր»,– հայտարարեց Լուսինե Սահակյանը։

Հիշեցնենք, որ մեղադրական եզրակացության համաձայն, Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ․ հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։

Նույն գործով անցնում է նաև ԱԺ աշխատայազմի ղեկավարի նախկին տեղեկալ Արսեն Բաբայանը։

Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ․ մարտի 5-ին համատեղության կարգով հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատարը, օժանդակել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին և այլ պաշտոնակատար անձանց՝ իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։

Նիստը նախագահող դատավորն է Հարություն Մանուկյանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում