ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանն ազատ արձակվեց կալանքից. Վերաքննիչը բեկանեց որոշումը

ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանն ազատ արձակվեց կալանքից. Վերաքննիչը բեկանեց որոշումը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒLԻՍԻ, Times.amԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանն ազատ է արձակվել կալանքից Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ։ Այս մասին գրառում է արել նրա պաշտպաններից Հրանտ Անանյանը։ Նա մասնավորապես գրել է.

«Հենց նոր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (նախագահությամբ դատավոր տիկին Ն.Հովակիմյանի) բավարարեց իմ և իմ գործընկեր Լուսինե Ասլանյանի վերաքննիչ բողոքը, բեկանեց ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, ԱԱԾ քննչական դեպարտամենտի միջնորդությունը մերժեց և կարգադրեց մեր վստահորդին անհապաղ ազատ արձակել նիստերի դահլիճում: Շատ շնորհակալ եմ անկախ դատական ակտի և պրոֆեսիոնալիզմի համար»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում