AM | RU
USD
EUR
RUB

«Իրատես». Քանի դեռ ԱԱԾ-ն զբաղված է սատանաներով, ադրբեջանցիների ձեռքում են հայտնվում ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները

 

«Մինչ մեր Ազգային անվտանգության ծառայությունն ակտիվ ներգրավված է իշխանության ընդդիմախոսների դեմ պայքարում, թշնամին ձեռքերը ծալած չի նստում։ Տպավորություն կա, որ այս ծառայությունը զբաղվում է ամեն ինչով, բացի իր բուն առաքելությունից՝ արտաքին սպառնալիքների ու մարտահրավերների դեմ պայքարելուց։

Ու քանի դեռ ԱԱԾ-ն զբաղված է սատանաներով ու իշխանությանը թթու խոսք ասողների որսով, ադրբեջանցիների ձեռքում են հայտնվում մեր քաղաքացիների անձնական տվյալները, որոնք համացանցով մեկ տարածվում են։ Արդեն որերորդ անգամ է նման փաստի ենք ականատես լինում, բայց սա կարծես քիչ է մտահոգում մեր ԱԱԾ-ին, նրանք լրիվ այլ հոգս ունեն։

Այսպիսի թույլ ու անկազմակերպ ԱԱԾ Հայաստանում երբեք չի եղել։ Այս երկու տարվա ընթացքում ԱԱԾ պետին գաղտնալսեցին, արտահոսքեր եղան մի կառույցից, որի գործառույթի կարևոր բաղադրիչներից մեկն էլ այն է, որ բոլորի աչքից հեռու պահեն այն տեղեկությունը, որը կարող է խնդիրներ ստեղծել երկրի համար։ ՈՒ ամենակարևորը. այդ տեղեկությունները պետք է երկրի սահմաններից դուրս չգան, չվտանգեն պետությանն ու նրա քաղաքացուն։ Ավա՜ղ։ Մեր «ատամները» թշնամին կարողանում է լավ հաշվել, մուտք գործել այնտեղ, որը պետք է ԱԱԾ-ի կոշտ դիմադրությանն արժանացած լիներ։

Սակայն պետք չէ զարմանալ այս ամենից, պետք է վախենալ, որ ունես մի իշխանություն, որի համար գրոշի արժեք ունի քո անձնական տվյալների անձեռնամխելիությունը, որովհետև դա օգտագործում է հենց քո երկրի իշխանությունը, էլ ուր մնաց թշնամին։ Քաղաքական ստորաքարշ նպատակների համար կարող են անգամ ռազմական գաղտնիքը փռել արևին, միայն թե այսրոպեական PR անել, հանրության աչքին թոզ փչել ու նախկիններին հերթական անգամ «տեղը նստեցնել»։

ԱԱԾ-ն «դիրքավորելու» հրահանգ տվող վարչապետն է անձամբ պետական գաղտնիքներ հրապարակավ ներկայացնում, հիշենք, համաճարակի այս օրերին Փաշինյանը կոնկրետ թվեր էր ներկայացնում, թե Հայաստանի պարենի պաշարները քանի ամիս դեռ կհերիքեն, էլ չենք խոսում, որ հատ-հատ հրապարակում էր, թե քանի զորամաս է անցել նոր սննդակարգին։ ՈՒ այսպիսի մտածողությամբ իշխանությանը կարո՞ղ ենք ապավինել, որ նա թույլ չտա գաղտնի տվյալները թշնամու ձեռքում հայտնվեն։ Հազիվ թե։

Ըստ Նիկոլ Փաշինյանի, ԱԱԾ-ի հիմնական գործն այն է, որ պարզի որոշ շրջանակների և սատանայի համագործակցության ձևերն ու ուղիները, մանկական փոքր խնջույքը դիտարկի ազգային անվտանգության սպառնալիք ու ԱԱԾ-ն գործուղի այնտեղ։ Սա է այս իշխանության պատկերացումն ԱԱԾ-ի գործողությունների վերաբերյալ, ինչն էլ հավատարմորեն կատարում է 2 տարում արդեն 3-րդ ղեկավար փոխած այս կառույցը։ Մնում է հասկանալ, թե այս իշխանությունը սատանայի կերպարով ու՞մ է պատկերացնում։ Մի տեսակ ընդդիմադիր «սատանաները» շատացել են»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Վրաստանում մահացել է COVID19-ով վարակված 17 մարդ՝ 61 անգամ ավելի քիչ, քան Հայաստանում «Խորհուրդ չեմ տալիս ինձ ներքաշել քաղաքական դաշտ». Վլադիմիր Գասպարյան Հայաստանի ձախողված և Վրաստանի հաջողված պայքարը. նույն համաճարակի երկու տարբեր պատմություն ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել` արտակարգ դրության երկարաձգման հարցով. ուղիղ «Մուտիլովշիկից» այլ բա՞ն էիք սպասում «Առավոտ». Կորոնավիրուսը նախնական ահազանգ է միայն «Ժողովուրդ». Հայկ Մհրյանը նոր պաշտո՞ն կստանա «Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանը որոշել է, որ բուհերի հոգաբարձուների խորհուրդներում այլևս չպետք է լինեն պատգամավորներ «Ժողովուրդ». Երևանում բնակարանների գները նվազել են. ինչ իրավիճակ է անշարժ գույքի շուկայում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 12 «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Սիսիան հանգստանալու, հանկարծ տեղում որոշել է մի հատ էլ զորամաս մտնի Սա անմարդկային ցինիկ հայտարարություն է, որի հեղինակը բարոյական իրավունք չունի երկիր ղեկավարելու․ Ա. Աշոտյան Վարչապետի մամուլի խոսնակը հերքել է շաբաթ օրը Փաշինյանի ընտանիքի՝ հարսանիքի մասնակցելու մասին լուրը Սա է օկուպանտի բարոյական նկարագիրը, և օր առաջ Հայրենիքը սրանցից ազատագրել է պետք, երկիրն այս աղբից մաքրել է պետք. Հակոբյան Մոտ օրերս համախոհներով կներկայացնենք Ազգային արժեքների պաշտպանությանն ուղղված քաղաքացիական նախաձեռնությունը․ Զոհրաբյան Բեյրութում վերսկսվել է բողոքի ակցիան. ՈՒՂԻՂ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է առաջնագիծ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը մեկ անգամ ևս ի ցույց է դնում այդ երկրի անկարողությունը՝ առերեսվելու իր անցյալի հետ. Նաղդալյան Ռուսաստանի պատվաստանյութը մինչև 2 տարի կապահովի պաշտպանությունը կորոնավիրուսից Ռուսաստանում սկսում են կորոնավիրուսի դեմ պատվաստումները. Պուտինն ասել է, թե ինչպես դա պետք է արվի Նիկոլ Փաշինյանը մասնակցել է քավորի դստեր հարսանիքին Այս պահին առկա են բոլոր հիմնավոր կասկածները հարցականի տակ դնելու ծրագրի իրատեսականությունը. Արմեն Աշոտյան Եվրամիությունը վերանայում է հարաբերությունները Բելառուսի հետ Ինձ բերման են ենթարկել ոստիկանին վիրավորելու համար, սակայն ես երբեք որևէ ոստիկանի չեմ վիրավորել. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Ադրբեջանում անցկացված զորավարժություններն էական նորություններ չեն պարունակել. Տիգրան Աբրահամյան Նարեկ Սամսոնյանին բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին. ՈՒՂԻՂ ԱՄՆ-ում սպառնացել են պատժամիջոցներ կիրառել Լուկաշենկոյի նկատմամբ Դատական պրոցեսի ձգձգման հիմնական մեղավորները հենց Դատախազությունն ու ՀՔԾ-ն են․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Ապօրինի ձերբակալեցին Նարեկ Սամսոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Վաղը կառավարության արտահերթ նիստ կա. Արտակարգ դրությունը երկարաձգվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ Վահե Հովհաննիսյան. Որ միշտ չկանխատեսենք անցյալը (Մաս առաջին) Նոր պաշտոնանկություն Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 160 դեպք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում «Ժողովուրդ». Ազգային ժողովի էթիկայի հարցերով հանձնաժողովը չի կարող ստեղծվել 2021 թ. հունվարի 1-ից շուտ Սորոսական Հովաննես Մադոյանը նշանակվեց «Նորք ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում «Ժողովուրդ». Ուշագրավ կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում «Ժողովուրդ». Մանրամասներ` «Իմ քայլը» խմբակցության դռնփակ հանդիպումից «Հրապարակ». Փաշինյանին Թրամփի հետ հանդիպել չհաջողվեց, Բայդենի հետ կփորձի հանդիպել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan