AM | RU
USD
EUR
RUB

Կառավարությունը Արտակարգ դրությունն օգտագործել է խիստ վիճահարույց գործողությունների, օրինագծերի ընդունման համար․ Ավետիք Չալաբյան

 

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒLԻՍԻ, FacebookՉորս շաբաթ առաջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արտակարգ դրությունը երկերաձգելու իր մտադրության մասին, ես այս էջի վրա քվերակություն բացեցի, առաջարկելով բոլոր օգտատերերին դիրքորոշում հայտնել այդ կապակցությամբ։ Այն ժամանակ, քվեարկության մասնակցեց 1800-ից ավել օգտատեր, 69%-ը դեմ արտահայտվեցին արտակարգ դրության երկարաձգմանը, 31%-ը՝ կողմ։

Այս շաբաթ վարչապետ Փաշինյանը հերթական անգամ հայտարարեց, որ երկարաձգելու է արտակարգ դրությունը։ Հիշեցնեմ, որ ՀՀ Սահմանադրության 120 հոդվածի 1. կետի համաձայն՝ «Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Կառավարությունը հայտարարում է արտակարգ դրություն, ձեռնարկում է իրավիճակից բխող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին», այսինքն արտակարգ դրությունը հայտարարվում է սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում։

Ես առաջարկում եմ վարչապետ Փաշինյանին բոլորիս բացատրել, թե այսօր սահամանդրական կարգին ինչպիսի անմիջական վտանգ է սպառնում։ Եթե խոսքը գնում է համավարակի մասին, ապա այն որևէ կերպ այլևս սահամանադրական կարգին չի կարող սպառնալ, քանի որ հասկանալի են թե նրա տարածման դեմ պայքարի միջոցները, թե նրա բուժման միջոցները, նրանցից ոչ մեկը արտակարգ դրության ռեժիմի կարիք չունի։ Ավելին, նախորդ չորս շաբաթների ընթացքում, արտակարգ դրությունը որևէ էական կերպով չի ազդել համավարակի վրա՝ վարակակիրների թիվը աճել է 14699 մարդուց 30346 մարդու, և մեկ շնչին ընկնող վարակակիրների թվով Հայաստանը հայտնվել է աշխարհի վատթարագույն երկրների տասնյակում։ Մահերի թիվը 327-ից հասել է 705-ի, ավելի քան կրկնապատկվելով անցած չորս շաբաթների ընթացքում, սա թերևս ամենաողբերգական արդյունքն է, և առնվազն վերահաստատաում է, որ սխալ ընտրած համավարակի դեմ պայքարի ռազմավարության դեպքում, արտակագ դրությունը որևէ օգուտ չի տալիս։

Արտակարգ դրությունը, սակայն, այս չորս շաբաթների ընթացքում կառավարության կողմից օգտագործվել է մի շարք խիստ վիճահարույց գործողությունների համար՝ ընդունվել է Գույքահարկի մասին օրենքի փոփոխությունները, որով մոտ 4 անգամ կաճի գույքահարկը, անձեռնամխելիությունից զրկվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ԱԺ-ն հապճեպ և Սահմանադրության պահանջների խախտմամբ փոփոխություններ է ընդունել Սահմանադրության 213 հոդվածում, երեկ Կառավարությունը հաստատել է արտակարգ դրության պայմաններում մասնավոր բուժհիմնարկները Առողջապահության նախարարության անմիջական ենթակայության տակ դնելու մասին օրենքի նախագիծը, և այլն։ Նորմալ պայմաններում, սրանցից յուրաքանչյուր բողոքի ալիք կբարձրացներ հասարակության տարբեր հատվածներում, սակայն արտակարգ դրության պայմաններում բողոքի դրսևորման հնարավորությունները սահմանափակ են, և Կառավարությունը անարգել առաջ է մղում իր օրակարգը։

Հիմա էլ, փորձելով արդեն 5-րդ անգամ երկարաձգել արտակարգ դրությունը, Կառավարությունը ենթադրաբար փորձելու է առաջ մղել հերթական վիճահարույց նախաձեռնույթունները, դրանց պակասը չկա։ Ավելին, չունենալով արդյունավետ ընդդիմություն Ազգային ժողովում, այն կարող է շարունակաբար բոլորիս պահել արտակարգ դրության պայմաններում, համավարակն էլ օգտագործել որպես դրա ֆորմալ հիմնավորում։ Այս ամենին հակազդելու միակ ձևը մեր դժգոհությունը հայտնելն է, ավելի և ավելի կտրուկ միջոցներով։ Ես նորից քվեարկություն եմ բացում այս հարցով, զուգահեռ մենք կմտածենք, թե իրավական դաշտում ինչպիսի լրացուցիչ միջոցներ կան՝ հակազդելու այս անվերջանալի արտակարգ դրությանը։

Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ

Լրահոս
Վրաստանում մահացել է COVID19-ով վարակված 17 մարդ՝ 61 անգամ ավելի քիչ, քան Հայաստանում «Խորհուրդ չեմ տալիս ինձ ներքաշել քաղաքական դաշտ». Վլադիմիր Գասպարյան Հայաստանի ձախողված և Վրաստանի հաջողված պայքարը. նույն համաճարակի երկու տարբեր պատմություն ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել` արտակարգ դրության երկարաձգման հարցով. ուղիղ «Մուտիլովշիկից» այլ բա՞ն էիք սպասում «Առավոտ». Կորոնավիրուսը նախնական ահազանգ է միայն «Ժողովուրդ». Հայկ Մհրյանը նոր պաշտո՞ն կստանա «Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանը որոշել է, որ բուհերի հոգաբարձուների խորհուրդներում այլևս չպետք է լինեն պատգամավորներ «Ժողովուրդ». Երևանում բնակարանների գները նվազել են. ինչ իրավիճակ է անշարժ գույքի շուկայում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 12 «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Սիսիան հանգստանալու, հանկարծ տեղում որոշել է մի հատ էլ զորամաս մտնի Սա անմարդկային ցինիկ հայտարարություն է, որի հեղինակը բարոյական իրավունք չունի երկիր ղեկավարելու․ Ա. Աշոտյան Վարչապետի մամուլի խոսնակը հերքել է շաբաթ օրը Փաշինյանի ընտանիքի՝ հարսանիքի մասնակցելու մասին լուրը Սա է օկուպանտի բարոյական նկարագիրը, և օր առաջ Հայրենիքը սրանցից ազատագրել է պետք, երկիրն այս աղբից մաքրել է պետք. Հակոբյան Մոտ օրերս համախոհներով կներկայացնենք Ազգային արժեքների պաշտպանությանն ուղղված քաղաքացիական նախաձեռնությունը․ Զոհրաբյան Բեյրութում վերսկսվել է բողոքի ակցիան. ՈՒՂԻՂ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է առաջնագիծ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը մեկ անգամ ևս ի ցույց է դնում այդ երկրի անկարողությունը՝ առերեսվելու իր անցյալի հետ. Նաղդալյան Ռուսաստանի պատվաստանյութը մինչև 2 տարի կապահովի պաշտպանությունը կորոնավիրուսից Ռուսաստանում սկսում են կորոնավիրուսի դեմ պատվաստումները. Պուտինն ասել է, թե ինչպես դա պետք է արվի Նիկոլ Փաշինյանը մասնակցել է քավորի դստեր հարսանիքին Այս պահին առկա են բոլոր հիմնավոր կասկածները հարցականի տակ դնելու ծրագրի իրատեսականությունը. Արմեն Աշոտյան Եվրամիությունը վերանայում է հարաբերությունները Բելառուսի հետ Ինձ բերման են ենթարկել ոստիկանին վիրավորելու համար, սակայն ես երբեք որևէ ոստիկանի չեմ վիրավորել. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Ադրբեջանում անցկացված զորավարժություններն էական նորություններ չեն պարունակել. Տիգրան Աբրահամյան Նարեկ Սամսոնյանին բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին. ՈՒՂԻՂ ԱՄՆ-ում սպառնացել են պատժամիջոցներ կիրառել Լուկաշենկոյի նկատմամբ Դատական պրոցեսի ձգձգման հիմնական մեղավորները հենց Դատախազությունն ու ՀՔԾ-ն են․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Ապօրինի ձերբակալեցին Նարեկ Սամսոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Վաղը կառավարության արտահերթ նիստ կա. Արտակարգ դրությունը երկարաձգվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ Վահե Հովհաննիսյան. Որ միշտ չկանխատեսենք անցյալը (Մաս առաջին) Նոր պաշտոնանկություն Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 160 դեպք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում «Ժողովուրդ». Ազգային ժողովի էթիկայի հարցերով հանձնաժողովը չի կարող ստեղծվել 2021 թ. հունվարի 1-ից շուտ Սորոսական Հովաննես Մադոյանը նշանակվեց «Նորք ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում «Ժողովուրդ». Ուշագրավ կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում «Ժողովուրդ». Մանրամասներ` «Իմ քայլը» խմբակցության դռնփակ հանդիպումից «Հրապարակ». Փաշինյանին Թրամփի հետ հանդիպել չհաջողվեց, Բայդենի հետ կփորձի հանդիպել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan