Դոնի Ռոստով քաղաքից Հայաստան է վերադառնում 124 ՀՀ քաղաքացի
10/07/2020 15:23
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒLԻՍԻ, Times.am: Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքից Հայաստան է վերադառնում 124 ՀՀ քաղաքացի: Այս մասին հայտնում է Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսության ֆեյսբուքյան պաշտոնական էջը:
«Հուլիսի 10-ին՝ ժամը 11:45, Դոնի Ռոստովի «Պլատով» միջազգային օդանավակայանից «Armenia» ընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան։ Այս չվերթով Հայաստան է վերադառնում 124 քաղաքացի», – նշված է հրապարակման մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում