Մանվել Գրիգորյանի առողջությունն այլևս չի կարող լինել դրական

Մանվել Գրիգորյանի առողջությունն այլևս չի կարող լինել դրական

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒLԻՍԻ, Aysor.am: Մանվել Գրիգորյանի առողջությունն այլևս չի կարող լինել դրական, հիվանդությունները վատանում և ավելանում են, Aysor.am-ին հայտնեց Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

Նա տեղեկացրեց, որ Հայաստանում Գրիգորյանի հիվանդությունների բուժումն ապահովելն անհնար է։

«Այս պահին ընթանում են իրավական գործընթացներ Առողջապահության նախարարության հետ՝ Մանվել Գրիգորյանին տեղափոխելու Ֆրանսիա, որտեղ վերջինս ժամանակին վիրահատվել է», – ասաց Գրիգորյանի պաշտպանը։

Բաղդասարյանը հույս հայտնեց, որ Առողջապահության նախարարությունը հնարավորինս անհապաղ կկատարի իր վրա դրված լիազորությունները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում