Ֆրանսիան ցավում է Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի որոշման համար

Ֆրանսիան ցավում է Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի որոշման համար

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒLԻՍԻ, Aysor.amՖրանսիան ցավում է Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի որոշման համար: Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Թուրքիայի իշխանությունների գործողությունները «վտանգում են ժամանակակից և աշխարհիկ Թուրքիայի խորհրդանշական ակտերից մեկը», ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ տաճարը պետք է «ներկայացնի կրոնական ժառանգության բազմազանություն, երկխոսություն և հանդուրժողականություն»:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ստորագրել էր Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին հրամանագիրը՝ չեղարկելով 1934 թվականին Թուրքիայի իշխանություններից կողմից տաճարը թանգարանի վերածելու որոշումը:

Սուրբ Սոֆիայի տաճարը հիմնադրվել է քրիստոնեական կայսր Հուստինիանոսի կողմից և բացվել 537 թվականի դեկտեմբերի 27-ին: Մայր տաճարը հազար տարի շարունակ քրիստոնեական աշխարհի ամենամեծ տաճարն է եղել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում