«Երկնագույն հոսք» գազատարը մայիս ամսից չի աշխատում

«Երկնագույն հոսք» գազատարը մայիս ամսից չի աշխատում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒLԻՍԻ, Panorama.am«Երկնագույն հոսք» գազատարը, որը Սև ծովով ձգվում է դեպի Թուրքիա, այս տարվա մայիսի կեսերից ի վեր չի աշխատում: Այս մասին հայտնել է «Ռոյթեր» գործակալությունը՝ հղում անելով իր երեք աղբյուրներին:

Հավաստիացվում էր, որ խողովակաշարը մայիսին անցել էր տեխնիկական սպասարկման և նախատեսվում էր նրա աշխատանքը վերսկսել ամսվա վերջին: Այնուամենայնիվ, «Երկնագույն հոսքի» գործողությունը դեռ չի վերսկսվել: Հայտնում է «Գազետո ռու»-ն:

Աղբյուրները ենթադրում են, որ գազատարի անգործության պատճառն այն էր, որ Թուրքիային բավարարում է «Թուրքական հոսքից» ստացած գազի ծավալները:

«Անիմաստ է երկու խողովակաշարերի օգտագործումը»,– հայտնում է աղբյուրը:

«Կապույտ հոսք» գազատարը կառուցվել է 2002 թվականին: Նրա նախագծային հզորությունը գրեթե 2 անգամ պակաս է, քան «Թուրքական հոսք»-ինը: «Կապույտ հոսք»-ի հզորությունը մեկ տարվա ընթացքում կազմում է մոտ 16 միլիարդ խ/մ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում