Գիտնականները նշել են, թե ինչպես է կորոնավիրուսն ազդում ողջ օրգանիզմի վրա

Գիտնականները նշել են, թե ինչպես է կորոնավիրուսն ազդում ողջ օրգանիզմի վրա

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒLԻՍԻ, Tert.amԿորոնավիրուսի հետևանքով վնասվում են ոչ միայն թոքերը, այլև երիկամները, լյարդը, սիրտը, գլխուղեղը, նյարդային համակարգը, մաշկը և մարսողական համակարգը: CNN-ի փոխանցմամբ՝ նման եզրահանգման են եկել Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի բժշկական կենտրոնի գիտնականները:

Նրանք համապատասխան զեկույց են կազմել՝ վերլուծելով «Քովիդ-19»-ով վարակված հիվանդների տվյալները: Նշվում է, որ նյույորքյան այս կենտրոնը լի էր կորոնավիրուսով վարակված հիվանդներով գարնան ամիսներին: Գիտնականներն ուսումնասիրել են ոչ միայն իրենց մոտ բուժվողների, այլև այլ կենտրոններից ստացված տվյալները:

Ուսումնասիրության արդյունքում նրանց ստացած պատկերը ցույց է տալիս, որ կորոնավիրուսը հարձակվում է մարդու օրգանիզմի գրեթե բոլոր խոշոր համակարգերի վրա՝ ուղղակիորեն վնասելով օրգանները՝ հանգեցնելով արյունատար անոթների խցանման, սրտխփոցների ռիթմի խանգարման, երիկամների աշխատանքի դժվարացման և մաշկի ցանավորման: Վիրուսն առաջացնում է գլխացավեր, թուլություն, մկանային ցավ, ստամոքսի ցավ, որոնք ուղեկցվում են հազով և ջերմության բարձրացմամբ:

Կոլումբիայի համալսարանի սրտաբան Աքրիտի Գուպտան նշում է, որ բժիշկները պետք է կորոնավիրուսը դիտարկեն որպես բազմակողմանի հիվանդություն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում