ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման մեկօրյա ցուցանիշի ևս մեկ ռեկորդ է գրանցվել

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման մեկօրյա ցուցանիշի ևս մեկ ռեկորդ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒLԻՍԻ, Tert.amՄիացյալ Նահանգներում շաբաթ օրվա տվյալներով՝ վարակման ավելի քան 66 500 դեպք է արձանագրվել՝ ևս մեկ 24-ժամյա ռեկորդային ցուցանիշ գրանցելով:

Այս մասին հայտնում է BBC News-ը՝ նշելով, որ Լուիզիանան դարձել է վերջին նահանգը, որը միացել է փակ տարածքներում դիմակի կրումը պարտադիր հայտարարած նահանգներին: Նահանգապետ Ջոն Բել Էդվարդսը հրահանգել է նաև փակել բոլոր բարերը:

Նախորդ շաբաթվա հաեմատ՝ կորոնավիրուսով վարակման դեպքերի աճ է արձանագրվել 33 նահանգում:

ԱՄՆ-ում համաճարակի բռնկման պահից ի վեր հայտնաբերվել է վարակման 3 355 646 դեպք, որոնցից 137 403-ը՝ մահվան ելքով:

Ի դեպ, նախագահ Դոնալդ Թրամփին նախօրեին առաջին անգամ են դիմակով նկատել հանրային վայրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում