AM | RU
USD
EUR
RUB

Ինչո՞ւ պետք է Եվրոպական դատարանը մեզ վերաբերվի որպես ժողովրդավար երկիր. Միքայել Մինասյան

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒLԻՍԻ, Tert.am: «Հայաստանում վերջին 20 տարվա ընթացքում շատ հետաքրքիր տենդենց կար, երբ հայկական երիտասարդության, երևի ամենալավ սերուցքը, սկսեց կրել արևմտյան արժեքներ»,- այս մասին Ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսանյութում ասել է Միքայել Մինասյանը։

«Ի դեպ, նույն վիճակը 1910-1915 թվականի ընթացքում էր, երբ Պոլիսից երիտասարդները գնում էին ուսում ստանալու եվրոպական լավագույն համալսարանները և վստահ լինելով, որ արևմտյան արժեքները արտացոլված են լինելու քաղաքականության մեջ՝ նրանք վերադարձան և սկսեցին պայքարել Օսմանյան կայսրության դեմ»,- ասել է նա:

Միքայել Մինասյանի խոսքով, երբ սկսվեց Հայոց ցեղասպանությունը, այդ երիտասարդներն անկեղծ վստահ էին, որ օգնության կհասնեն արևմտյան այդ արժեքներով և կփրկեն հայերին, քանի որ հայերը ճիշտ էին։

«Ես շատ եմ ուսումնասիրել այս շրջանը, որովհետև այդ սերուցքը ուսում էր ստացել այն դպրոցում, որն ավարտել եմ նաև ես, և ցավով եմ կարդացել Մկրտիչ Պեշիկթաշլյանի և Դանիել Վարուժանի նամակները։ Այդ նամակներում կա խոր ցավ և խոր հիասթափություն»,- ասաց Մինասյանը։

Նրա խոսքով՝ նույն հիասթափությունն ապրում են այն երիտասարդները, որոնք վերջին 20 տարվա ընթացքում գնում էին, և ուսում ստանալով արևմտյան համալսարաններում, վերադառնում էին Հայաստան՝ վստահ լինելով, որ արևմտյան արժեքները՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը համընդհանուր են՝ անկախ քաղաքական այս կամ այն շահից։

«Կան ինչ-որ բաներ, որոնք կան ու լինելու են։ Ես շատ մեծ քմծիծաղով նայում եմ այդ մարդկանց աչքերին, որովհետև այնտեղ կա ցավ, իմ ընկերներն են նրանցից շատերը, որոնք, օրինակ, չեն հասկանում դեսպանատների լռությունը, միջազգային հանրության լռությունը, որովհետև իրենք պետք է հասկանան և առնչվեն իրականության հետ։ ՀՀ այսօրվա ղեկավարությունը Հայաստանից սարքեց 3-րդ երկիր, իսկ 3-րդ երկրներում արժեքային համակարգ չկա, 3-րդ երկրներին վերաբերվում են որպես 3-րդ երկիր։ Ինչո՞ւ պետք է Եվրոպական դատարանը մեզ վերաբերվի որպես ժողովրդավարական երկիր, երբ անգամ մենք ինքներս ժողովրդավար չենք։ Մենք մեզ դարձրեցինք այդպես, Նիկոլ Փաշինյանը դարձրեց «страна изгой»։ Եթե դուք սպասում եք եվրոպական ինստիտուտներից օբյեկտիվ գնահատական, ապա ինչո՞ւ չեք սպասում օբյեկտիվ գնահատական այն պերսոնաժից, որն անընդմեջ գալիս պառկում էր՝ Վարդգես Գասպարին»,- ասել է նա:

Միքայել Մինասյանը նշել է, որ հիմա Վարդգես Գասպարին չի պառկում, բայց պաշտպանում է ԱԱԾ-ին։ Մինասյանի խոսքով՝ մենք միակ երկիրն ենք, որ դրամաշնորհ ստացողը ժողովրդավարության համար 20 տարի պայքարել է ԱԱԾ-ի դեմ, հիմա պայքարում է ԱԱԾ-ի համար, որովհետև ռեալ պոլիտիկում չկան արժեքներ, և արևմտյան արժեքները լավ են, եթե չկա ռեալ պոլիտիկ։

«Իսկ եթե ավելի լուրջ և խորը, ես չեմ կարծում, որ արևմտյան արժեքներն ինչ-որ կոնկրետ երկրներին են վերբերում, ոչ, արևմտյան արժեքները նույն քրիստոնեական արժեքներն են, որոնց հիմքում ժողովրդավարությունն է, արժեքային համակարգը և մարդու իրավունքներ»,֊ ասել է Մինասյանը։

Լրահոս
Պետք է համախմբվել և հասկանալ, որ այս իշխանության մեկ օր ավելի գոյատևումը հարված է մեր ազգային արժեքներին. Էդուարդ Շարմազանով «Իմ նախատատը կթքեր նրա աչքերի մեջ». Մարգարիտա Սիմոնյանը` Նիկոլ Փաշինյանի մասին Այսպես որ գնա, Շուշիի ազատագրումն էլ է Նիկոլ Փաշինյանը հաստատել, Բեռլինի գրավումն էլ. ՀՀԿ խոսնակ Այսօր մենք ունենք առողջապահության նախարար, ով և՛ աթեիստ է, և՛ հայ ազգին չի սիրում, և՛ փողամոլ է. Ներսիսյան Նիկոլ Փաշինյանի շրջապատը փորձում է իրենից կերտել հաղթող առաջնորդի կերպար. Կարեն Վրթանեսյան Օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը Մարսի մոտ կգտնվի Լիալուսինը ՍԴ մասին օրենքը չստորագրելով՝ նախագահը դրսևորել է անգործություն՝ կոպիտ կերպով խախտելով Սահմանադրությունը. Մելոյան Գաղտնի կապի մեջ են մտել Թուրքիայի պատմաբանների, քաղաքական գործիչների հետ. Մելքոնյան Քաղաքական հետապնդումը պոզով ու պոչով կենդանի չէ. Բաբայան Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քծնանք, անվստահություն, ներքին վախեր. իշխանության կազմաքանդումը շատ մոտ է. Մարինե Սուքիասյան Թրամփի «վերջին նվերը»՝ Պուտինին․․․ ԱՄՆ ռազմածովային և ռազմաօդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում Սև ծովում Հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր. ՊՆ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 52 դեպք. մանրամասներ Կանադայում հայերի և ադրբեջանցիների միջև միջև միջադեպ է տեղի ունեցել Հերթական խայտառակությունը. Նորքի այգիները վաճառքի է հանվել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 3 Մեր պետության ու ազգի դեմ լայնածավալ ու խորքային գրոհ է սկսվել. Դեմոյան Օտար գործակալական ցանցը վաղուց է աշխատել մեր պատմության և գրականության դասավանդման բովանդակության վրա. Լիլիթ Գալստյան Ձերբակալվածին ստիպում են Վանեցյանի դեմ ցուցմունք տալ. կնոջը մինչև կեսգիշեր պահել են ԱԱԾ-ում Ջալալ Հարությունյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն Կարող ենք հասնել ինչ-որ մի անդառնալի կետի, որի հետևանքով կկորցնենք մեր ազգային հարստությունը՝ Սևանա լիճը. Վահագն Վարագյան (Տեսանյութ) Ինչպե՞ս կանխարգելել կորոնավիրուսի տարածումը հանրային և զբոսաշրջային վայրերում (Տեսանյութ) Փաշինյանին այլ բան չի մնում, քան հրաժարական տալ Ռուսաստանը ռուս-բելառուսական սահմանին ուժեղացրել է հսկողությունը ԿԳՄՍ-ԱԳԼՃԿ նախարարը՝ պատմության կեղծարա՞ր ԿԳՄՍ նախարարը ևս հավասարաչափ մասնակից է հրեշավոր ծրագրին և պետության դեմ ուղղված ծանրագույն հանցագործությանը. Վահե Սարգսյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 291 դեպք Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում․ կա 1 զոհ, 2 վիրավոր «Հրապարակ». Վահրամ Ավետիսյանի եւ «Իմ քայլի» հանդիպումն անցել է «Մարտեր՝ առանց կանոնների» ձեւաչափով «Հրապարակ». Հայաստանից գնացքները չեն կարող հասնել Փոթիի կամ Բաթումիի նավահանգիստներ «Ժողովուրդ». «Ի՞նչ են խոստացել». մանրամասներ դատավորների ընդհանուր ժողովից Երբ կարելի է խանութ այցելել. Պարետը նոր որոշում ստորագրեց «Հրապարակ». Արթուր Վանեցյանի դեմ հիմա էլ ապօրինի զենքի գործ են «կարում»՝ զավեշտալի սցենարով «Հրապարակ». Փաշինյանների ընտանիքը նախկին «էնտուզիազմով» այլևս չի գնում Սևանի ամառանոց․ հիմա հնարավոր չէ լճում լողալ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴ: Օգոստոսի 1 Արսեն Թորոսյանի հրամանով կասեցվել է Աչաջրի ծննդատան աշխատանքը Ես 2 անգամ մերժել եմ իմ թեկնածության առաջադրումը ՍԴ դատավորի պաշտոնում. Գոռ Հովհաննիսյան Ովքեր են հարստացել համավարակի ընթացքում․Forbes
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan