Հոնկոնգցի փորձագետը հայտնել է «Քովիդ-19»-ի՝ առավել վարակիչ շտամի առաջացման մասին

Հոնկոնգցի փորձագետը հայտնել է «Քովիդ-19»-ի՝ առավել վարակիչ շտամի առաջացման մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒLԻՍԻ, Tert.amՀոնկոնգի կառավարության՝ «Քովիդ-19»-ի հարցով բժշկական գծով գլխավոր փորձագետը զգուշացրել է, որ յուրաքանչյուր վարակակիր կարող է վիրուսը փոխանցել 4 մարդու, քանի որ վիրուսն այժմ ավելի վարակիչ է դարձել:

Ինչպես փոխանցում է South China Morning Post-ը, Հոնկոնգի համալսարանի բժշկական դպրոցի դեկան, պրոֆեսոր Գաբրիել Լյունգը կարծիք է հայտնել, որ կորոնավիրուսի մուտացիան հանգեցրել է դրա ավելի վարակիչ շտամի առաջացման:

«Միջազգային ուսումնասիրությունը ցույց է տվել, որ վիրուսի առավել տարածված շտամում ԴՆԹ-ի մուտացիան այն 31 տոկոսով ավելի վարակիչ է դարձրել: Եթե մեկ հոգուց վարակվող մարդկանց թիվը մարտին 2.5-ից հասել էր 3-ի, ապա այժմ հասել է 4-ի: Սակայն ապացույց չկա, որ վիրուսն ավելի մահացու է դարձել», – իր հետազոտության մեջ նշել է հոնկոնգցի մասնագետը:

Տեղի մասնագետները կարծում են, որ վարակման դեպքերի նոր բռնկումները պայմանավորված են քաղաքում սոցիալական հեռավորության պահպանման միջոցառումների մեղամացմամբ:

Նշվում է, որ առողջապահության նախարարության ներկայացուցիչները նախազգուշացրել են, որ Հոնկոնգում կորոնավիրուսի 3-րդ ալիքն առավել լուրջ է, քանի որ քաղաքում կորոնավիրուսի թեստերի արդյունքում առնվազն 61 դրական պատասխան է ստացվել: Ընդհանուր առմամբ՝ Հոնկոնգում վարակվածների թիվը հասել է 1431-ի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում