Մարտական ծառայություն իրականացնող 2 ոստիկան թեթև մարմնական վնասվածքներ է ստացել. ՀՀ ՊՆ

Մարտական ծառայություն իրականացնող 2 ոստիկան թեթև մարմնական վնասվածքներ է ստացել. ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒLԻՍԻ, Tert.amՀակառակորդի կիրառած զենքերից սահմանին մարտական ծառայություն իրականացնող ոստիկաններից երկուսը պահակակետի տնակի մոտակայքում թեթև մարմնական վնասվածքներ են ստացել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Հիշեցնենք, որ երեկվանից ադրբեջանական կողմը նախ ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով սահմանը խախտելու փորձ էր կատարել, ապա հրետանակոծել էր հայկական դիրքերը՝ Տավուշի ուղղությամբ։

Ադրբեջանը հայկական դիրքերի ուղղությամբ կրակ էր բացել 82 մմ ականանետից ու տանկից։

Ադրբեջանական կողմը պաշտոնապես հայտնել է կորուստների մասին, հայկական կողմը կորուստներ չունի։

ՊՆ խոսնակի տեղեկացմամբ՝ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում