Տավուշում ՀՀ ԶՈւ երեք զինծառայող է վիրավորվել. նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Տավուշում ՀՀ ԶՈւ երեք զինծառայող է վիրավորվել. նրանց կյանքին վտանգ չի սպառնում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒLԻՍԻ, Aysor.amՀայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կիրառած զենքերից երեք զինծառայող է վիրավորվել, Aysor.am-ին ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Թեթև բեկորային վնասվածքներ են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում», – ասաց ՀՀ ՊՆ խոսնակը։

Ավելի վաղ Ստեփանյանը հայտնել էր երկու ոստիկանի վիրավորվելու մասին։

«Հակառակորդի կիրառած զենքերից սահմանին մարտական ծառայություն իրականացնող ոստիկաններից երկուսը պահակակետի տնակի մոտակայքում թեթև մարմնական վնասվածքներ են ստացել»,-հայտնել էր ՊՆ խոսնակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում