Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակը

Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒLԻՍԻ, Tert.amՌուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Էլմար Մամեդյարովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը, զրույցի ընթացքում Ռուսաստանի արտգործնախարարն ընդգծել է տարածաշրջանում լարվածության աճի անթույլատրելիության և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հսկողության անհրաժեշտության մասին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Ադրբեջանի ԱԳՆ-ին:

Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, թե Էլմար Մամեդյարովն իր ռուս գործընկերոջը տեղեկացրել է «ՀՀ զինված ուժերի կողմից հայ-ադրբեջանական սահմանի վրա հարձակման կանխման և տարածաշրջանում պահպանվող լարվածության մասին»:

ԱԳՆ-ից հայտնել են, որ «հեռախոսազրույցի ընթացքում նշվել է, որ ԵԱՀԿ-ն ուղղակիորեն ներգրավված է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, և հակամարտության երկու կողմերն էլ այս կազմակերպության լիիրավ անդամ են»:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, այսօր տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի մի հատվածում լարված իրավիճակը և այն հաղթահարելու ուղիները: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերին:

ՀՀ ԱԳ նախարարը բացարձակ անընդունելի է համարել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը, որն ուղեկցվել է Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ՀՀ զինված ուժերի հենակետի հանդեպ ոտնձգության փորձով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում