AM | RU
USD
EUR
RUB

Մայր Աթոռ. Մեր զորակցությունն ենք բերում ՀՀ իշխանություններին, Հայոց հաղթական բանակի մեր զինվորներին

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒLԻՍԻ, Times.amՀուլիսի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի է ունեցել եպիսկոպոսների հավաք։ Այ ս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Ժողովին թեմակալ առաջնորդներն ու Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսները անդրադարձել են հուլիսի 12-ից սկսյալ ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ արձանագրված հրադադարի խախտումներին և ներթափանցման փորձերին։

«Մտահոգությամբ տեղեկացանք Ադրբեջանի կողմից Հայաստանի հյուսիսային սահմանների նկատմամբ կատարված հերթական ոտնձգության մասին, որի հետևանքով կան տուժած հայ զինծառայողներ։ Անըմբռնելի է Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ կեցվածքը համընդհանուր այս համավարակի պայմաններում։

Դատապարտում ենք հակառակորդի կողմից մեր երկրի նկատմամբ դրսևորված ագրեսիան և հրավիրում միջազգային հանրությանը առարկայական ու համարժեք գնահատականներով կանխելու ռազմական գործողությունների հնարավոր ծավալումները և դրանց հետագա կրկնությունը։

Աղոթելով ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունների հետևանքով տուժած մեր զավակների շուտափույթ ապաքինման համար՝ մեր զորակցությունն ենք բերում ՀՀ իշխանություններին, Հայոց հաղթական բանակի մեր զինվորներին և սահմանամերձ բնակավայրերի մեր քաջարի զավակներին՝ մաղթելով ամրություն ու արիության ոգի դիմագրավելու համար հակառակորդի հարձակումներն ու նկրտումները։

Աղոթում ենք, որ խաղաղությունն անվրդով մնա մեր տարածաշրջանում և մեր ժողովուրդը շարունակի բնականոն կյանքի իր ընթացքը», - ասված է ուղերձում։

Ժողովականները նաև քննության են առել համավարակի պայմաններում Մայր Աթոռի և թեմերի կողմից ձեռնարկված քայլերը և կարիքավոր ընտանիքներին ի նպաստ իրականացվող աջակցության ծրագրերը։

Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նկատել է նաև, որ հոգևոր հովիվների կողմից լուսաբանական աշխատանքներ իրականացվեն՝ զորավիգ լինելու պատկան կառույցներին համավարակի կանխարգելման գործողություններում՝ հորդոր ուղղելով ժողովրդին խստորեն հետևելու պարետատան կողմից սահմանված առողջապահական կանոններին և դրսևորելու հանրային բարձր գիտակցություն։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ Հանրակրթության պետական չափորոշչի նախագծին և դրա վերաբերյալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախմբի դիրքորոշմանը, որի շրջանակներում պետական պատկան մարմիններին հորդոր է ուղղվել հիմնովին վերատեսության ենթարկել փաստաթուղթը՝ նկատի առնելով վերջինիս մեջ տեղ գտած հայեցակարգային էական բացթողումները։ Խորհրդակցության ընթացքում որոշում է կայացվել հետևել այս ուղղությամբ ընթացող զարգացումներին և նկատի առնել սույն հարցը հետագա հանդիպումների քննարկումներում։

Լրահոս
«Բելառուսը և Ադրբեջանը պետք է անհապաղ հեռացվեն Արևելյան գործընկերության ծրագրից»․ Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինք Կապիտան Ռուբեն Սանամյանը կարժանանա Ազգային հերոսի կոչման․Նիկոլ Փաշինյան Դիմակի կրում անձնական օգտագործման մեքենաներում այսուհետ պարտադիր չէ Ազգերի համագործակցության գլխավոր քարտուղարը հրավիրվել է «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին Եվրախորհրդարանի երկրորդ ամենամեծ քաղաքական խումբն Ադրբեջանին ԱլԳ-ից դուրս մղելու կոչ է արել ԱԱԾ-ն յուրայիներով համալրելը նաև իշխանությունների վախի հետևանքն է. իրավաբան Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ հանրային քննարկումներն. Ուղիղ Ավտոներկրողների ակցիան` Կառավարության դիմաց. Ուղիղ Ո՞րն է լինելու Հայաստանի հաջորդ քայլը Լիբանանի հարցում. Տիգրան Աբրահամյան Միջազգային հարթարկներում պոպուլիզմը վերածվում է ինֆանտիլիզմի. Արմեն Աշոտյան Հայ Դատը առաջնային ուշադրություն պիտի դարձնի նրան, որ ԱՄՆ-ն դադարեցնի Հայաստանում պարտվողականության քարոզը. Արթուր Դանիելյան ԱԺ-ում Մանե Թանդիլյանին կփոխարինի Ստեփան Ստեփանյանը Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 276 դեպք Ի՞նչ են խոսել Պուտինն ու Ալիևը․ Հայաստանին մատակարարված ռազմամթերքի թեման միակը չի եղել «Ժողովուրդ». ՀՀ ՊՆ-ի և Արցախի ՊԲ-ի միջև կադրային տե­ղափոխությունները շարունակվում են Ռուսաստանում հարցման մասնակից բժիշկների մեծ մասն անվստահություն է հայտնել կորոնավիրուսի դեմ առաջին գրանցված պատվաստանյութի առնչությամբ ԱԺ աշխատակիցներին աշխատավարձի 125%-ի չափով պարգևավճար է հատկացվել, ընդհանուր՝ 304.000 դոլար Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը. նա առողջական խնդիրներ ունի «Ժողովուրդ»․ Ծախսերն ավելացել են․ ի՞նչ աշխատանքներ են կատարվել պետական բյուջեով «Ամուլսարի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը մնում է նույնը». Արմեն Խաչատրյան Անկարայում պղծվել է Սուրբ Փրկիչ և Քառասուն մանուկ եկեղեցիներին պատկանող հայկական գերեզմանատունը, մարդկային ոսկորները ցրիվ են տրվել ՎԶԵԲ-ը դադարել է մաս կազմել Ամուլսարի ծրագրին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում չօգտվել հայկական ավիաընկերություններից Կառավարության նիստում օճառն անպակաս էր Ռ. Քոչարյանի գրառումը հավանելու համար ոստիկանության ավագ լեյտենանտին ուղարկել են կադրերի ռեզերվ Ինչպես են Հայաստանում կոծկում կորոնավիրուսով վարակվածների իրական թիվը Ոստիկանությունը շարունակում է տուգանել քաղաքացիներին՝ ավտոմեքենայում դիմակ չդնելու համար Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման Կառավարության 23-րդ ծրագիրն ուղղված է զբոսաշրջության ոլորտին Կառավարությունը չընդունեց Եկմալյան փողոցի բնակիչներին. ակցիան ավարտվեց (տեսանյութ) Վրաստանում մահացել է COVID19-ով վարակված 17 մարդ՝ 61 անգամ ավելի քիչ, քան Հայաստանում «Խորհուրդ չեմ տալիս ինձ ներքաշել քաղաքական դաշտ». Վլադիմիր Գասպարյան Հայաստանի ձախողված և Վրաստանի հաջողված պայքարը. նույն համաճարակի երկու տարբեր պատմություն ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել` արտակարգ դրության երկարաձգման հարցով. ուղիղ «Մուտիլովշիկից» այլ բա՞ն էիք սպասում «Առավոտ». Կորոնավիրուսը նախնական ահազանգ է միայն «Ժողովուրդ». Հայկ Մհրյանը նոր պաշտո՞ն կստանա «Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանը որոշել է, որ բուհերի հոգաբարձուների խորհուրդներում այլևս չպետք է լինեն պատգամավորներ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan