«Իրատես».Նիկոլ Փաշինյանը փորձում է առաքելական եկեղեցու հեղինակության հաշվին հետ բերել «անառակ որդիներին»
Նմանատիպ
«Ասում են, թե Նիկոլ Փաշինյանի մեծ ռևերանսը` Ավետարանչական եկեղեցու նկատմամբ, Սահմանադրության դրույթի հերթական խախտմամբ` նույն կարգավիճակի ու հարթության մեջ դնելու Հայ առաքելական եկեղեցին ու Ավետարանչական եկեղեցին, պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ այդ եկեղեցու հիմնական մասնաճյուղը` «Կյանքի խոսքը», հեղափոխության օրերին զինվորական կարգապահությամբ մասնակցել է թավշյա հեղափոխությանը։
Վերջինիս սպասումները, սակայն, Փաշինյանը չի արդարացրել` «փայ մտնելու» հարցերում. ավելին` կառավարությունում պաշտոն ստացած նրանց ներկայացուցիչ Գևորգ Աճեմյանը խիստ ցուցադրաբար հեռացվել էր աշխատանքից, ինչը վերջիններս շատ ծանր են տարել:
Ասում են` այդ օրերին անգամ նրանք կամուրջներ են փնտրել դեպի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, նույնիսկ հանդիպում է եղել: Հիմա, երբ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը «փռվել է ասֆալտին», վերջինս փորձում է առաքելական եկեղեցու հեղինակության հաշվին հետ բերել «անառակ որդիներին»` սպասվող ներքաղաքական զարգացումներում նրանց «ներուժը» կրկին օգտագործելու համար»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում