AM | RU
USD
EUR
RUB

«Ժողովուրդ»․ Արտակարգ դրություն երկրի ներսում և սահմաններին․ ինչ իրավիճակ էր ներքաղաքական կյանքում

 

«Հայաստանում երեկ` հուլիսի 13-ին, արդեն չորրորդ անգամ երկարաձգվեց դեռ մարտի 16-ից Հայաստանում հաստատված արտակարգ դրությունը: Եվ մինչ Հայաստանը իր ներսում պայքարում էր անտեսանելի թշնամու դեմ, լարվեց իրավիճակը արդեն հայ-ադրբեջանական սահմանին, և, ներքին թշնամու դեմ պայքարելուց բացի, սկսվեց պայքար նաև արտաքին թշնամու դեմ: Գաղտնիք չէ, որ սահմանին լարվածության պարագայում ընթանում է նաև տեղեկատվական պատերազմ, որի մեջ երեկ հայտնվեց նաև Հայաստանը: Իսկ ի՞նչ իրավիճակ էր ներքաղաքական կյանքում։

Մի խումբ հավաքի փորձեր էր անում, խորհրդարանում ԲՀԿ-ն, արտախորհրդարանական ուժերից «Հայրենիք» և ՀՅԴ կուսակցությունները միասին պայքարում էին երկրում բողոքի ցույցերը թույլատրելու համար:

Այսինքն՝ ադրբեջանական կողմից սանձազերծած իրավիճակը նաև յուրօրինակ թեստ եղավ ինչպես իշխանությունների, ընդդիմության, այնպես էլ լրատվամիջոցների համար:

Շատ կայքեր՝ նույնիսկ ընդդիմադիր ուղղվածություններ ունեցող, մեծամասամբ սպասում էին ՊՆ պաշտոնական հաղորդագրությանը և միայն դա հրապարակում, սակայն եղան արկածախնդիրներ, որոնք Հայաստանի սահմանի աննախադեպ ռազմական գործողությունները մատուցեցին ադրբեջանական լույսի ներքո։

Այսպիսով, նկատենք, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո սա փորձաքար էր ինչպես հեղափոխական իշխանության, այնպես էլ ընդդիմության համար, սակայն փորձը չհաղթահարվեց, և ընդդիմության կողմից եղան բազմաթիվ շահարկումներ՝ ընդհուպ վարչապետի զինվոր որդու հիշատակմամբ:

Ի ուրախություն բոլորիս՝ հայկական բանակը կարողացավ լուծել իր առջև դրված քաղաքական խնդիրը՝ առանց մարդկային զոհերի` ի տարբերություն Ապրիլյան պատերազմի հանգուցալուծման՝ 800 հա «անպիտան տարածքների» կորստի գնով։

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին ՀՀ ՊՆ-ն տեղեկացրեց, որ ադրբեջանական զինված ուժերը Տավուշի ուղղությամբ սկսել է հրետակոծությունը, որը շարունակվեց նաև մյուս օրը: Եվ, ահա, առաջին անգամ Հայաստանը սահմանային լարվածության մասով դիմեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որը պետք է երեկ արտահերթ նիստ անցկացներ, սակայն այն հետաձգվեց` որպես պատճառաբանություն նշելով, թե նոր տեղեկություններ են անհրաժեշտ այն անցկացնելու համար:

Միևնույն ժամանակ ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց, որ ՀԱՊԿ բոլոր անդամները պետք է համաձայն լինեն հայտարարության տեքստին և միայն այն դեպքում, երբ ապացուցվի, որ սա հարձակում է եղել, հայտարարություն կլինի: «Դեռ պետք է ապացուցվի, որ սա հարձակում է եղել Ադրբեջանի կողմից, այլ ոչ թե սահմանային միջադեպ: Հենց փաստերի ուսումնասիրումն էր նիստի հետաձգման պատճառը»,-նկատեց նա: Թե, ի վերջո, ինչ դիրքորոշում կհայտնի ՀԱՊԿ-ն, դժվար է ասել, սակայն հայկական կողմի ներկայացված փաստերը կարող են շատ բան փոխել»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել Հունաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների հետ. ՀՀ ԱԳՆ Կոչ ենք անում Թուրքիային դադարեցնելու Հունաստանի և Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտիներում բոլոր գործողությունները. ՀՀ ԱԳՆ Հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը որևէ հիմնավորում չունի. Երվանդ Վարոսյան Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը Այդ ո՞ր չորս հեռուստաընկերություններն են, որ խաթարել են հպարտ քաղաքացու հոգու անդորրը. Հարություն Հարությունյան Արցախի ուղղությամբ Ադրբեջանից արձակված կրակոցների թիվն աճում է. Տիգրան Աբրահամյան Զինվորական երդման արարողություն ՊԲ զորամասերից մեկում Այս շաբաթ հակառակորդն ավելի մեծ թվով կրակոցներ է արձակել. ԱՀ ՊՆ Ադրբեջանական ոչ մի կառավարություն չի կարող զիջել Ղարաբաղը, եթե փոխարենը ոչինչ չստանա. Փոլ Գոբլ (տեսանյութ) «Եկա, տեսա, խոստացա, չարեցի ու գնացի»․ Նաիրա Զոհրաբյանը՝ Մեսչյանին Բելառուսում Արևմուտքի և Ռուսաստանի համաձայնության չգալը մեծ ռիսկեր է առաջանցում նաև մեզ համար. Արման Սաղաթելյան (տեսանյութ) Ռուսաստանում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը. ստացվել է 1 միլիարդ չափաբաժնի պատվեր Պետական պարտքն աճել է 420.2 մլրդ դրամով, Կենտրոնական բանկի պարտքը՝ նվազել Լեհաստանը կֆինանսավորի անկախ բելառուսական լրատվամիջոցները Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է հաստատվել Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 196 դեպք ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Բելառուսի դեմ ՝ մարդու իրավունքների խախտումների համար «Ժողովուրդ».Կառավարությունը կսահմանի ուսումնական հաստատությունների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգ «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն անսպասելի փոխել է իր եւ կնոջ թիկնազորը «Ժողովուրդ»․ 900 դոլար գումար ստանալու համար խառնվել է «օրենքով գողն» ու քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակիցը. մանրամասներ` «օրենքով գողերի» ձերբակալություններից «Հրապարակ». Եկավ՝ ընկերոջը կարգեց քաղաքապետ ու հեռացավ «Ժողովուրդ»․ Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանը սկսելու է գործել 2021 թ. երկրորդ կիսամյակից «Հրապարակ». Մանե Թանդիլյանն Ավստրալիայում է բուժում ստանում «Բելառուսը և Ադրբեջանը պետք է անհապաղ հեռացվեն Արևելյան գործընկերության ծրագրից»․ Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինք Կապիտան Ռուբեն Սանամյանը կարժանանա Ազգային հերոսի կոչման․Նիկոլ Փաշինյան Դիմակի կրում անձնական օգտագործման մեքենաներում այսուհետ պարտադիր չէ Ազգերի համագործակցության գլխավոր քարտուղարը հրավիրվել է «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին Եվրախորհրդարանի երկրորդ ամենամեծ քաղաքական խումբն Ադրբեջանին ԱլԳ-ից դուրս մղելու կոչ է արել ԱԱԾ-ն յուրայիներով համալրելը նաև իշխանությունների վախի հետևանքն է. իրավաբան Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ հանրային քննարկումներն. Ուղիղ Ավտոներկրողների ակցիան` Կառավարության դիմաց. Ուղիղ Ո՞րն է լինելու Հայաստանի հաջորդ քայլը Լիբանանի հարցում. Տիգրան Աբրահամյան Միջազգային հարթարկներում պոպուլիզմը վերածվում է ինֆանտիլիզմի. Արմեն Աշոտյան Հայ Դատը առաջնային ուշադրություն պիտի դարձնի նրան, որ ԱՄՆ-ն դադարեցնի Հայաստանում պարտվողականության քարոզը. Արթուր Դանիելյան ԱԺ-ում Մանե Թանդիլյանին կփոխարինի Ստեփան Ստեփանյանը Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 276 դեպք Ի՞նչ են խոսել Պուտինն ու Ալիևը․ Հայաստանին մատակարարված ռազմամթերքի թեման միակը չի եղել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan