Միացյալ Նահանգների կոչը Հայաստանին և Ադրբեջանին

Միացյալ Նահանգների կոչը Հայաստանին և Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒLԻՍԻ, Tert.am: Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է հայ-ադրբեջանական պետական սահմանին ուժի կիրառումը, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրթագուսը:

«Կոչ ենք անում կողմերին անմիջապես դադարեցնել ուժի կիրառումը, օգտագործել գոյություն ունեցող կապի միջոցները՝ իրավիճակի հետագա սրացումից խուսափելու համար և խստորեն պահպանել հրադադարը»,– շեշտել է Պետդեպարտամենտի խոսնակը:

Հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հավատարիմ է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև, խաղաղ լուծման հասնելու հարցում կողմերին աջակցելու հանձնառությանը և շարունակում է ակտիվորեն ներգրավված լինել այդ նպատակին հասնելուն ուղղված ջանքերում:

«Միացյալ Նահանգները միանում է առարկայական բանակցությունները որքան հնարավոր է շուտ վերսկսելու վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահների կոչին և շեշտում է ԵԱՀԿ դիտորդների՝ հանգամանքների նպաստավոր լինելուն պես տարածաշրջան վերադարձի կարևորությունը»,- ընդգծել է Օրթագուսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում