AM | RU
USD
EUR
RUB

Գարեգին Բ-ն` Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒLԻՍԻ, Times.am: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել է Սուրբ Սոֆիայի տաճար-թանգարանը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշմանը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ցավով արձանագրեցինք տակավին մի քանի օր առաջ՝ հուլիսի 10-ին, Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Օրթոդոքս Եկեղեցիների և քրիստոնեական աշխարհի համար կարևոր նշանակություն ունեցող Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանից մզկիթի վերածելու որոշումը։

Հակառակ համաքրիստոնեական տարբեր կազմակերպությունների, եկեղեցապետերի ու քաղաքական առաջնորդների կոչերին՝ թուրքական կառավարությունն ընդունեց միակողմանի ու դատապարտելի որոշում՝ դրանով իսկ խախտելով Թուրքիայում ազգային կրոնական փոքրամասնությունների իրավունքները։

Ցավով ենք նշում, որ միլիոնավոր քրիստոնյաների կոչերն ու անհանգստություններն անտեսվեցին, հաշվի չառնվեց նույնիսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Սուրբ Սոֆիայի տաճարը համաշխարհային մշակութային գանձարանում ներառնված լինելու փաստը։

Թուրքիայի կառավարության գործողությունը ծանր հուշեր է արթնացնում դարեր շարունակ Օսմանյան իշխանությունների կողմից հայ ժողովրդի, ինչպես նաեւ այլ քրիստոնյա ազգերի սրբատեղիների պղծման ու կործանման վերաբերյալ։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ու հայ ժողովուրդը, որպես Օսմանյան Թուրքիայում Ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, կիսում է օրթոդոքս եղբայրների և քույրերի ցավն ու անհանգստությունը։

Հայոց Եկեղեցին դատապարտում է քաղաքական շահերից ելնող՝ կրոնների փոխըմբռնման ու երկխոսության գործընթացին մեծապես վնասող Թուրքիայի կառավարության որոշումը՝ միաժամանակ կոչ անելով վերանայել այն ու վերադառնալ Թուրքիայում տարբեր կրոնական համայնքների խաղաղ աղոթական համակեցության սկզբունքին։ Պատմության վայրիվերումների ու քաղաքական փոփոխությունների ընթացքում Սուրբ Սոֆիայի տաճարը պատմական և մշակութային արժեքից զատ ձեռք է բերել նաև տարբեր՝ կրոնական, մշակութային և քաղաքական նշանակություն՝ դառնալով ոչ թե քաղաքակրթությունների բախման, այլ համագործակցության և մարդկության միասնության խորհրդանիշ:

Միակողմանի այդ որոշման պատճառով ստեղծված դժվարին այս իրավիճակում աղոթքով զորակից ենք Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարք, մեր սիրեցյալ եղբայր Նորին Սրբություն Բարդուղիմեոս պատրիարքին և Օրթոդոքս Եկեղեցու մեր քույրերին ու եղբայրներին»,-ասված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքում:

Լրահոս
Բեյրութում ցուցարարները գրավել են ԱԳՆ-ի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Մղձավանջ. այն, ինչ չկարողացան անել թուրքերը, անում են Նիկոլ Փաշինյանն ու Զարեհ Սինանյանը Բեյրութում հազարավոր բնակիչներ բողոքի ցույց են իրականացնում, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել (տեսանյութ) Օգոստոսի 7-ին բոլոր լրատվամիջոցները, բացի Հանրայինից, անդրադարձել են Ամուլսարին. «Մեդիա պաշտպան» Արսեն Թորոսյանի թիմում մարդիկ են, որոնք չունեն անցյալ և ապրում են թիթեռի կյանքով. Գևորգ Գրիգորյան Վիրուսոլոգը հայտնել է՝ ում է հակացուցված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը Արսեն Թորոսյանի պաշտոնանկության հարցն արդեն մտնում է վճռական փուլ. նախարարի 2 թեկնածու կա Սևանա լճի ափամերձ տարածքներում կա 3800 ապօրինի շենք-շինություն՝ բոլորը ենթակա ապամոնտաժման. Ռոմանոս Պետրոսյան Նարեկ Մալյանի հայտարարությունը խանութից հերքել են Արտակարգ դեպք Երևանում Ուշագրավ բացահայտումներ է՝ Բեյրութի պայթյունից (լուսանկարներ) Հայաստանի արձագանքը Բեյրութի պայթյուններին որևէ կերպ պատշաճ չէր. Կարեն Բեքարյան (տեսանյութ) Մենք չգիտենք, թե Հայաստան ներթափանցած պակիստանցիները Թուրքիայի հրահանգով երբ կպայթեցնեն երկիրը. Ղազինյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա Հայաստանը չի կարող ասորիների, արաբների հայրենիքը լինել Ալեն Սիմոնյանին վռնդել են խանութից դիմակ չունենալու պատճառով Նախորդ օրը կորոնավիրուսից մահացած քաղաքացիներից միայն 51-ամյա կինը չի ունեցել ուղեկցող քրոնիկական հիվանդություններ Առողջապահության «պատասխանատուն» ազատվում է այն մարդկանցից, ովքեր տեղյակ են համավարակի ընթացքում իր «քաջագործություններից». Թամամյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 200 դեպք Նիկոլ Փաշինյանի աներորդին Ձորաղբյուրում առանձնատուն է գնել Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ «Ժողովուրդ»․ Հայկ Հարությունյանի գործով հարցաքննվել է Ալիկ Սարգսյանը «Ժողովուրդ»․ Գյուղատնտեսական արտադրանքն այս տարվա 6 ամիսների արդյունքներով ավելացել է «Ժողովուրդ»․ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի վերաբերյալ հանրային քննարկումները վերսկսվում են առցանց «Ժողովուրդ»․ Գրիշա Թամրազյանի և Սմբատ Գոգյանի թեժ «մարտերում» ի վերջո ով է ճիշտ․ ծառայողական քննության հետքերով «Հրապարակ». ԱԱԾ-ում նոր սկանդալ է հասունացել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 8 70% ձայնը չեն ստացել, որ պարգևավճարներ թալանեն, մարդկանց ասֆալտին պառկեցնեն․ Աղասի Ենոքյան Հնդկաստանում օդանավը կոշտ վայրէջքից հետո երկու կեսի է բաժանվել. կան տասնյակ զոհեր և վիրավորներ (լուսանկարներ, տեսանյութ) Հարց է՝ ինչու «հեղափոխական իշխանությունները» անտեսեցին և չկարողացան օգտագործել ապրիլյան քառօրյայի ձեռքբերումները. Սարգսյան (Տեսանյութ) Հայաստանն օգոստոսի 25-ից կվերսկսի օդային հաղորդակցությունը Թեհրանի հետ Առաջին ամսվանից հետո արտակարգ դրության երկարաձգումն անիմաստ էր. համաճարակաբան Վիտալի Բալասանյանը հանդես է եկել կոչով ‹‹ORBITER-3›› տիպի անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողները պարգևատրվել են Ջուր չի լինի Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 13-ի Արցախի Ազգային ժողովը կգումարի արտահերթ նստաշրջան Չեմ պնդել, որ մեր բանակը ետ վերցնի հակառակորդի գրաված տարածքը՝ առավելությունը տալով մեր զինվորների կյանքին. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) «Գոյություն ունի արտաքին ուժերի միջամտության հավանականություն». Լիբանանի նախագահ (լուսանկարներ) Ամուլսարում բողոքի ակցիան վերսկսվել է. ՈՒՂԻՂ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan