AM | RU
USD
EUR
RUB

Նիկո՛լ, չափերդ լրիվ անցել ես. Ֆարմանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒLԻՍԻ, FacebookԱռավոտ կանուխ ծանր քաղցկեղով հիվանդ, ամբողջ կյանքը հայկական զինուժում ծառայած, պաշտոնաթող փոխգնդապետ աներոջս տուն է այցելել Ոստիկանության Նոր Նորքի քրեական ոստիկանության մայոր Վահրամ ....ը (ազգանունը չեմ հիշում, որևէ դիտավորություն չկա): Աներոջս հրավիրում են ոստիկանություն:

Զանգում են ինձ: Խնդրում եմ հեռախոսը փոխանցել իրենց այցելած քրեական հետախուզության աշխատակցին: Հեռախոսով խնդրում եմ բացատրել, թե ինչ հիմքով ու ինչ հիմնավորմամբ են քաղցկեղով հիվանդ, 2007-ից պաշտոնաթող փոխգնդապետին հրավիրում ոստիկանություն: Ոչ մի բացատրություն: Անհասկանալի բառերի կույտ:

Տաքսիով շտապ հասնում եմ իրենց տուն` Նորքի 8-րդ զանգված: Նախապես էլ զգուշացնում եմ` մի քանի րոպե սպասեք մինչև հասնեմ, տեսնեմ ինչով կարող ենք օգտակար լինել` քրեական հանցավորության դեմ պայքարում: Մինչ կհասնեմ, աներս զանգում ասում է, որ ոստիկանության մայորը գնաց: Գնաց առանց բացատրություն տալու: Հարցնում եմ` բա ի՞նչ եղավ ոստիկանություն գնալու հրավերը, ի՞նչպես էին հիմնավորում: Ոչ մի ձև:

Հասնում եմ էն շենք, որտեղ աներս է ապրում: Իրենց ու հարևան շենքի միջանցիկ ճանապարհին տեսնում եմ մայորի մեքենան` 36AR475 պետհամարանիշով (տեսանյութը` մեկնաբանությունում): Կանգնում եմ մեքենայի դեմը, չեմ թողնում գնա: Ասում եմ` իջիր, խոսենք, հասկանանք` ինչու՞ եք եկել ու ինչու՞ եք առանց որևէ բացատրության կամ գրավոր փաստաթղթի քաղաքացուն հրավիրում ոստիկանություն: Ստիպված իջնում է մեքենայից: Բարձրանում ենք տուն: Զոքանջս դիմակ է տալիս մայորին` պահպանելու պարետի սահմանած նորմերը: Պարկեշտ, ստացած հանձնարարությունից իրեն կորցրած, ինձ տարեկից հայ մարդ:

Ոստիկանության մայորը ամեն կերպ փորձում է բացատրել հնարավոր գրեթե ամեն ինչ, որ ինքն ինձ ճանաչում է, հարգում է, որ ինքը աներոջս ու էդ պահին տանն եղած որևէ մեկին չի նեղացրել (կարծես, կարող էին, բայց չեն արել) և այլ և այլն: Ամեն ինչ բացատրում է, բացի մի բանից, թե ինչու՞ և ի՞նչ հիմքերով է եկել աներոջս բնակարան և ի՞նչ հիմքերով է նրան հրավիրում ոստիկանություն: Ոչ մի բացատրություն: Շփոթված մարդու իրարամերժ մտքեր: Վերջում, այդուհանդերձ, մի բառ պոկում եմ` ասում է` ղեկավարությունն է հանձնարարել:

Մնացածն արդեն տեսանյութում:

Հիմա ամենակարևորը. Նիկո՛լ, չափերդ լրիվ անցել ես: Մեր բարբառով ասած` շողուլից ընկել ես: Քո ընտրությունն էր:

Ազգային- ազատագրական պայքարը սկսված է:

Ով պարտվի` դավաճան է:

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ

Լրահոս
Բեյրութում ցուցարարները գրավել են ԱԳՆ-ի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Մղձավանջ. այն, ինչ չկարողացան անել թուրքերը, անում են Նիկոլ Փաշինյանն ու Զարեհ Սինանյանը Բեյրութում հազարավոր բնակիչներ բողոքի ցույց են իրականացնում, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել (տեսանյութ) Օգոստոսի 7-ին բոլոր լրատվամիջոցները, բացի Հանրայինից, անդրադարձել են Ամուլսարին. «Մեդիա պաշտպան» Արսեն Թորոսյանի թիմում մարդիկ են, որոնք չունեն անցյալ և ապրում են թիթեռի կյանքով. Գևորգ Գրիգորյան Վիրուսոլոգը հայտնել է՝ ում է հակացուցված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը Արսեն Թորոսյանի պաշտոնանկության հարցն արդեն մտնում է վճռական փուլ. նախարարի 2 թեկնածու կա Սևանա լճի ափամերձ տարածքներում կա 3800 ապօրինի շենք-շինություն՝ բոլորը ենթակա ապամոնտաժման. Ռոմանոս Պետրոսյան Նարեկ Մալյանի հայտարարությունը խանութից հերքել են Արտակարգ դեպք Երևանում Ուշագրավ բացահայտումներ է՝ Բեյրութի պայթյունից (լուսանկարներ) Հայաստանի արձագանքը Բեյրութի պայթյուններին որևէ կերպ պատշաճ չէր. Կարեն Բեքարյան (տեսանյութ) Մենք չգիտենք, թե Հայաստան ներթափանցած պակիստանցիները Թուրքիայի հրահանգով երբ կպայթեցնեն երկիրը. Ղազինյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա Հայաստանը չի կարող ասորիների, արաբների հայրենիքը լինել Ալեն Սիմոնյանին վռնդել են խանութից դիմակ չունենալու պատճառով Նախորդ օրը կորոնավիրուսից մահացած քաղաքացիներից միայն 51-ամյա կինը չի ունեցել ուղեկցող քրոնիկական հիվանդություններ Առողջապահության «պատասխանատուն» ազատվում է այն մարդկանցից, ովքեր տեղյակ են համավարակի ընթացքում իր «քաջագործություններից». Թամամյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 200 դեպք Նիկոլ Փաշինյանի աներորդին Ձորաղբյուրում առանձնատուն է գնել Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ «Ժողովուրդ»․ Հայկ Հարությունյանի գործով հարցաքննվել է Ալիկ Սարգսյանը «Ժողովուրդ»․ Գյուղատնտեսական արտադրանքն այս տարվա 6 ամիսների արդյունքներով ավելացել է «Ժողովուրդ»․ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի վերաբերյալ հանրային քննարկումները վերսկսվում են առցանց «Ժողովուրդ»․ Գրիշա Թամրազյանի և Սմբատ Գոգյանի թեժ «մարտերում» ի վերջո ով է ճիշտ․ ծառայողական քննության հետքերով «Հրապարակ». ԱԱԾ-ում նոր սկանդալ է հասունացել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 8 70% ձայնը չեն ստացել, որ պարգևավճարներ թալանեն, մարդկանց ասֆալտին պառկեցնեն․ Աղասի Ենոքյան Հնդկաստանում օդանավը կոշտ վայրէջքից հետո երկու կեսի է բաժանվել. կան տասնյակ զոհեր և վիրավորներ (լուսանկարներ, տեսանյութ) Հարց է՝ ինչու «հեղափոխական իշխանությունները» անտեսեցին և չկարողացան օգտագործել ապրիլյան քառօրյայի ձեռքբերումները. Սարգսյան (Տեսանյութ) Հայաստանն օգոստոսի 25-ից կվերսկսի օդային հաղորդակցությունը Թեհրանի հետ Առաջին ամսվանից հետո արտակարգ դրության երկարաձգումն անիմաստ էր. համաճարակաբան Վիտալի Բալասանյանը հանդես է եկել կոչով ‹‹ORBITER-3›› տիպի անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողները պարգևատրվել են Ջուր չի լինի Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 13-ի Արցախի Ազգային ժողովը կգումարի արտահերթ նստաշրջան Չեմ պնդել, որ մեր բանակը ետ վերցնի հակառակորդի գրաված տարածքը՝ առավելությունը տալով մեր զինվորների կյանքին. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) «Գոյություն ունի արտաքին ուժերի միջամտության հավանականություն». Լիբանանի նախագահ (լուսանկարներ) Ամուլսարում բողոքի ակցիան վերսկսվել է. ՈՒՂԻՂ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan