Պեսկով. Կրեմլում խիստ մտահոգված են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փոխհրաձգություններով

Պեսկով. Կրեմլում խիստ մտահոգված են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փոխհրաձգություններով

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒLԻՍԻ, Panorama.am: «Կրեմլում խիստ մտահոգված են Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող փոխհրաձգություններով»,– «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Մենք կողմերին զսպվածության ու հրադադարի ռեժիմի շրջանակում ստանձնած պարտավորություններին հետևելու կոչ ենք արել»,– ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են Կրեմլում գնահատում իրավիճակը։

Պուտինի խոսնակը նշել է, որ Ռուսաստանը տարբեր մակարդակներում հայտարարել է՝ պատրաստ է ցուցաբերել միջնորդական ջանքեր խնդրի կարգավորման համար՝ լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր։

«Դուք տեղյակ եք, որ եղել են ինտենսիվ շփումներ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ու նրա հայաստանցի, ադրբեջանցի գործընկերների միջև։ Մեկ անգամ ևս կողմերին զսպվածության կոչ ենք անում»,- նշել է Պեսկովը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում