Հայկական հաքերային թիմը կոտրել է Ադրբեջանի մոտ երկու հազար տնային տնտեսությունների և օֆիսների WiFi սարքերը
14/07/2020 20:37
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒLԻՍԻ, Times.am: Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր էջում գրում է.
«Հայկական հաքերային թիմերից մեկը հայտնում է, որ կոտրել է Ադրբեջանի մոտ երկու հազար տնային տնտեսությունների եւ օֆիսների WiFi սարքերը, փոխել դրանց վրայի DNS կարգավորումները, ինչի հետեւանքով տվյալ կապից օգտվողները տարբեր կայքեր այցելելուց, օրինակ Ֆեյսբուք կամ Հեյդար Բաբայի անվան գրադարանի կայքը, հայտնվում էին այս էջում, որի սքրինշոտը կցված է։
Սարքերի տվյալները՝ գաղտնաբառերը ներառյալ այստեղ են»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում