Բելառուսի ԱԳՆ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել խուսափել իրավիճակի սրումից

Բելառուսի ԱԳՆ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել խուսափել իրավիճակի սրումից

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒLԻՍԻ, Tert.amԲելառուսի արտգործնախարարությունը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին և խուսափել ցանկացած քայլերից, որոնք հանգեցնում են լարվածության աճին և մարդկային կորուստների:

«Կոչ ենք անում կողմերին հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին և խուսափել ցանկացած քայլերից, որոնք բերում են լարվածության աճի և մարդկային կուրուստների: Հուսով ենք, որ Բաքուն և Երևանը կվերականգնեն անմիջական երկխոսությունը, կդրսևորեն երկու ժողովուրդներին էլ բնորոշ խոհեմություն և իմաստություն՝ գիտակցելով պատասխանատվությունը ողջ տարածաշրջանում կայունության համար»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասվում է բելառուսական արտաքին քաղաքականության գերատեսչության կայքի հայտարարության մեջ:

Գերատոսչությունում հույս են հայտնել նաև, որ «Ադրբեջանին և Հայաստանին բարեկամ բոլոր երկրները կօգտագործեն իրենց հեղինակությունը իրավիճակի սրումը թոթափելու համար, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»:

Հայտարարության մեջ ասվում է, որ Մինսկը «խոր մտահոգությամբ արձանագրում է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի շարունակվող լարվածությունը: «Բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ եղանակով՝ մանակցությունների և այլ միջազգայնորեն ընդունված գործիքների միջոցով: Ուժի կիրառումը կարող է միայն խորացնել իրավիճակը»,– ընդգծել են երկրի ԱԳՆ-ում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում