«Հրապարակ». ՍԴ-ում իրական ճգնաժամը հիմա է սկսվել, ոչ թե ամիսներ առաջ

«Հրապարակ». ՍԴ-ում իրական ճգնաժամը հիմա է սկսվել, ոչ թե ամիսներ առաջ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հերթական անգամ քվորումի բացակայության հիմքով չի կայացել Սահմանադրական դատարանի նիստը, որի օրակարգում ընդգրկված էր 5 հարց։ Ավելի վաղ հայտնել ենք, որ քվորումի բացակայության պատճառով տեղի չեն ունեցել նաև հունիսի 30-ին և հուլիսի 7-ին նախատեսված նիստերը, ինչն աննախադեպ երևույթ է Սահմանադրական դատարանի 25 տարվա պատմության մեջ։

ՍԴ հաջորդ նիստը նշանակվել է օգոստոսի 25-ին, թերևս ՍԴ-ում իրական ճգնաժամը հիմա է սկսվել, ոչ թե ամիսներ առաջ, ինչի մասին այդքան թմբկահարում էին իշխանականները»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում