«Հրապարակ». Երբ կհաղթահարենք կորոնավիրուսի պիկը

«Հրապարակ». Երբ կհաղթահարենք կորոնավիրուսի պիկը

«Կորոնավիրուսով վարակվածների թիվը կարծես քիչ-քիչ նվազում է․ ո՞րն է պատճառը։ «Հաստատ՝ դիմակները չեն»,- ասաց կորոնավիրուսի դեմ պայքարող ոլորտի կազմակերպիչը: Բա ի՞նչն է։ «Ցանկացած վիրուս իր կենսունակության ժամկետն ունի, մասամբ նշանակություն ունի նաև տաք եղանակը»: Իսկ հնարավո՞ր է թվերի մանիպուլյացիա են անում։ «Հաստատ՝ չէ. թվերը մենք տեսնում ենք մինչ հրապարակվելը, նախորդ անգամ ասացի` փորձում են հավասարաչափ բաշխել օրերի վրա, հիմա` ոչ։ Նվազում կա՝ շատ չի իջել, բայց կայունացում կա»:

Իսկ ինչո՞ւ եք որոշել, որ անպայման պետք է ամերիկյան վակցինան գնվի, Ռուսաստանում արդեն լուրջ շարժ կա այդ ուղղությամբ, ինչու ո՛չ ռուսական վակցինա։ «Այդ հարցով պետք է դիմեք Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն` ՀՎԿԱ»: Իսկ կարո՞ղ ենք ֆիքսել, որ վարակի պիկը հաղթահարել ենք։ «Ոչ, չենք կարող, կարող ենք ասել` կայուն վիճակ է. եթե թվերը երկու շաբաթ այսպես կայուն մնան, այդ ժամանակ արդեն կարող ենք ասել, որ, այո, պիկը հաղթահարված է»»,-գրում է թերթը:

Մնարամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում