Ռուսաստանում ցանկանում են օրենքով արգելել նույնասեռականների միջև ամուսնությունն ու նրանց կողմից երեխա որդեգրելը

Ռուսաստանում ցանկանում են օրենքով արգելել նույնասեռականների միջև ամուսնությունն ու նրանց կողմից երեխա որդեգրելը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒLԻՍԻ, Analitik.amՌուսաստանում մի խումբ սենատորներ Պետդումա են ներկայացրել օրինագիծ, որն արգելում է նույնասեռական անձանց ամուսնանալ և երեխաներ որդեգրել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Արգելքը վերաբերում է նաև այն անձանց, ովքեր նախկինում փոխել են սեռը:

«Օրինագիծը դադարեցնում է նույնասեռական, ներառյալ՝ սեռը փոխող անձանց միջև ամուսնության պրակտիկան, ինչպես նաև նման զույգերի կողմից երեխաների որդեգրումը»,-ասված է փաստաթղթում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում