AM | RU
USD
EUR
RUB

Ցեղասպանության կուլմինացիա. Սուրբ Սոֆիայի տաճարի վերափոխումն աշխարհիկ Թուրքիայի ավարտն է. Washington Examiner

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒLԻՍԻ, Tert.amԱմերիկյան Washington Examiner պորտալը հրապարակել է ԱՄՆ-ի Արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախմբի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ալեքս Գալիցկիի հեղինակած հոդվածը` նվիրված Թուրքիայի իշխանությունների կողմից Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելուն:

Հոդվածագիրը նշում է, որ Թուրքիայի քրիստոնեական համայնքների համար քրիստոնեական մշակութային ժառանգության ոչնչացումը նորություն չէ, սակայն Սուրբ Սոֆիայի տաճարի դեպքն առանձնահատուկ ծայրահեղ է:

Գալիցկին նշում է, որ որպես Հռոմեական կայսրության առաջին քրիստոնեական տաճար՝ Սուրբ Սոֆիան հանդիսանում է քրիստոնեական աշխարհի ամենասուրբ վայրերից մեկն ու հին քրիստոնեական քաղաքակրթության սիրտը: Այն մզկիթի վերածելն ավելին է, քան սադրանք, այն իրենից ներկայացնում է Թուրքիայի հրաժարվելն աշխարհիկությունից:

Սուրբ Սոֆիան առաջին անգամ մզկիթի է վերածվել 1453-ին, Օսմանյան կայսրության ձեռքով, Բյուզանդական կայսրության պարտությունից հետո: Այն դարձավ Անատոլիայի բնիկ ժողովրդի նվաճման խորհրդանիշ և նշանավորեց քրիստոնեական հալածանքների դարաշրջանի մեկնարկը, որի գագաթնակետը հանդիսացավ 1,5 միլիոն հայերի և ևս 1,5 միլիոն հույների, ասորիների և այլ քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանությունը 1915-1923 թվականներին:

Ցայսօր Թուրքիան հերքում է մարդկության դեմ ուղղված այս պատմական ոճրագործությունը` մշակութային ցեղասպանության շրջանակում փորձելով ջնջել տարածաշրջանից հայկական, հունական և ասորական քաղաքակրթության ներկայությունը:

Առաջին աշխարհամարտի ավարտից և Օսմանյան կայսրության անկումից հետո Թուրքիայի Հանրապետության աշխարհիկ հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը տեսավ, որ մզկիթ դարձված տաճարը վերածվել է «բոլոր քաղաքակրթությունների հուշարձանի», և այն վերածեց թանգարանի: Աթաթուրքի ժեստն ուղղված էր արտաքին աշխարհին իր երկրի աշխարհիկությունը ցույց տալուն, ինչպես նաև քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ իրականացված ցեղասպանության կոծկմանը:

Եթե Սուրբ Սոֆիայի տաճարի` մզկիթի վերածումը խորհրդանշում էր քրիստոնեության պարտությունը, ապա այն թանգարան դարձնելը վկայում էր Թուրքիայի Հանրապետության` սեփական քրիստոնեական համայնքներին պատմության տարեգիրք ուղարկելու ցանկության մասին:

Հոդվածագիրը նշում է, որ Թուրքիայի նեոօսմանյան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը Թուրքիայում իրականացվող ավելի քան 100-ամյա քրիստոնեական ցեղասպանության գագաթնակետն է:

Հարյուրամյակներ առաջ Թուրքիայի քրիստոնեական համայնքները կազմում էին երկրի բնակչության 20%-ը, այժմ կազմում են ընդամենը 0,2%-ը՝ ընդամենը 200 000 մարդ: Մզկիթի վերածումը վկայում է ավելի ու ավելի սարսափելի իրականության մասին: Իսկ հայերի համար, որոնք Թուրքիայում մնացած միակ քրիստոնեական խոշոր համայնքն են, ցեղասպանության սարսափներն ու հայկական քաղաքակրթության ոչնչացումը մինչև հիմա էլ զգալի են:

Ցեղասպանությունից հետո շատ հայկական եկեղեցիներ և պատմական վայրեր նույն ճակատագրին են արժանացել, ինչ Սուրբ Սոֆիայի տաճարն Աթաթուրքի` երիտասարդ հայկական պետության և հայ ժողովրդի մնացյալ հատվածի դեմ իրականացված արշավների շրջանակում:

Կարսում գտնվող 10-րդ դարի լքված եկեղեցին կարճ ժամանակ ծառայել է որպես նավթի պահեստ, հետո արդեն որպես թանգարան՝ մինչև 1993 թվականը, երբ այն վերածվեց մզկիթի: 19-րդ դարում Գազիանթեփում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին 20-րդ դարի մեծ մասում ծառայել է որպես բանտ, իսկ 1980 թվականին այն վերածվեց մզկիթի:

Հայաստանի և Թուրքիայի փակ սահմանին գտնվող Անիի 11-րդ դարի եկեղեցին (նախագծված հայ ճարտարապետ Տրդատի կողմից, որին հանձնարարված է եղել նաև գլխավոր վերափոխումները կատարել Սուրբ Սոֆիայի տաճարում երկրաշարժից հետո) թուրք ազգայնականներն օգտագործել են որպես քաղաքական հավաքների վայր, իսկ Թուրքիայի մշակույթի նախարարությունը 2010-ին այստեղ մահմեդական աղոթքի թույլտվություն էր տվել:

Գալիցկին իր հոդվածը եզրափակում է եզրակացությամբ, որ Թուրքիան, Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելով, հրաժարվում է աշխարհիկությունից և իր ձգտումներից դեպի Եվրոպա, որին ավելի վաղ ամուր կառչած էր:

Հիշեցնենք, որ Սուրբ Սոֆիայի պատմությունը սկսվում է հռոմեացի կայսր Կոստանդիանոս Ա Մեծի օրոք: Նա է 324 թվականին հիմնել Կոստանդնուպոլիսը որպես կայսրության մայրաքաղաք: 326-ին Կոստանդիանոսը մայրաքաղաքում կառուցեց առաջին եկեղեցին Սուրբ Սոֆիայի անունով՝ Կոստանդնուպոլսի Օգոստոսյան հրապարակում: Սկզբնական շրջանում այն կոչվում էր Մեծ եկեղեցի, քանի որ չափերով գերազանցում էր Կոստանդնուպոլսի իր ժամանակակից մյուս եկեղեցիներին: Իսկ Սուրբ Սոֆիա անվանումը կառույցին տրվել է ավելի ուշ: Տաճարն առաջին անգամ հրդեհվեց 404 թվականին՝ ժողովրդական ապստամբության ժամանակ: 532 թվականի Թեոդոսիոսի վերակառուցած տաճարը կրկին կործանվել է հրդեհի պատճառով: Հրդեհից քառասուն օր անց Բյուզանդիայի կայսր Հուստինիանոս Ա-ն պատվիրեց դարձյալ վերակառուցել Սուրբ Սոֆիայի տաճարը, վերակառուցումը տևեց 532-537 թթ.:

1453թ-ին Բյուզանդական կայսրության անկումից հետո տաճարը վերածվել է մզկիթի: 1935թ-ին Թուրքիայի կառավարության որոշմամբ, որը ստորագրվել է ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կողմից, տաճարը դարձել է թանգարան, կառույցի պատերը մաքրվել են որմնանկարներից և խճանկարներից: 1985թ-ին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:

Լրահոս
Հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը որևէ հիմնավորում չունի. Երվանդ Վարոսյան Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը Այդ ո՞ր չորս հեռուստաընկերություններն են, որ խաթարել են հպարտ քաղաքացու հոգու անդորրը. Հարություն Հարությունյան Արցախի ուղղությամբ Ադրբեջանից արձակված կրակոցների թիվն աճում է. Տիգրան Աբրահամյան Զինվորական երդման արարողություն ՊԲ զորամասերից մեկում Այս շաբաթ հակառակորդն ավելի մեծ թվով կրակոցներ է արձակել. ԱՀ ՊՆ Ադրբեջանական ոչ մի կառավարություն չի կարող զիջել Ղարաբաղը, եթե փոխարենը ոչինչ չստանա. Փոլ Գոբլ (տեսանյութ) «Եկա, տեսա, խոստացա, չարեցի ու գնացի»․ Նաիրա Զոհրաբյանը՝ Մեսչյանին Բելառուսում Արևմուտքի և Ռուսաստանի համաձայնության չգալը մեծ ռիսկեր է առաջանցում նաև մեզ համար. Արման Սաղաթելյան (տեսանյութ) Ռուսաստանում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը. ստացվել է 1 միլիարդ չափաբաժնի պատվեր Պետական պարտքն աճել է 420.2 մլրդ դրամով, Կենտրոնական բանկի պարտքը՝ նվազել Լեհաստանը կֆինանսավորի անկախ բելառուսական լրատվամիջոցները Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է հաստատվել Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 196 դեպք ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Բելառուսի դեմ ՝ մարդու իրավունքների խախտումների համար «Ժողովուրդ».Կառավարությունը կսահմանի ուսումնական հաստատությունների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգ «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն անսպասելի փոխել է իր եւ կնոջ թիկնազորը «Ժողովուրդ»․ 900 դոլար գումար ստանալու համար խառնվել է «օրենքով գողն» ու քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակիցը. մանրամասներ` «օրենքով գողերի» ձերբակալություններից «Հրապարակ». Եկավ՝ ընկերոջը կարգեց քաղաքապետ ու հեռացավ «Ժողովուրդ»․ Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանը սկսելու է գործել 2021 թ. երկրորդ կիսամյակից «Հրապարակ». Մանե Թանդիլյանն Ավստրալիայում է բուժում ստանում «Բելառուսը և Ադրբեջանը պետք է անհապաղ հեռացվեն Արևելյան գործընկերության ծրագրից»․ Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինք Կապիտան Ռուբեն Սանամյանը կարժանանա Ազգային հերոսի կոչման․Նիկոլ Փաշինյան Դիմակի կրում անձնական օգտագործման մեքենաներում այսուհետ պարտադիր չէ Ազգերի համագործակցության գլխավոր քարտուղարը հրավիրվել է «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին Եվրախորհրդարանի երկրորդ ամենամեծ քաղաքական խումբն Ադրբեջանին ԱլԳ-ից դուրս մղելու կոչ է արել ԱԱԾ-ն յուրայիներով համալրելը նաև իշխանությունների վախի հետևանքն է. իրավաբան Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ հանրային քննարկումներն. Ուղիղ Ավտոներկրողների ակցիան` Կառավարության դիմաց. Ուղիղ Ո՞րն է լինելու Հայաստանի հաջորդ քայլը Լիբանանի հարցում. Տիգրան Աբրահամյան Միջազգային հարթարկներում պոպուլիզմը վերածվում է ինֆանտիլիզմի. Արմեն Աշոտյան Հայ Դատը առաջնային ուշադրություն պիտի դարձնի նրան, որ ԱՄՆ-ն դադարեցնի Հայաստանում պարտվողականության քարոզը. Արթուր Դանիելյան ԱԺ-ում Մանե Թանդիլյանին կփոխարինի Ստեփան Ստեփանյանը Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 276 դեպք Ի՞նչ են խոսել Պուտինն ու Ալիևը․ Հայաստանին մատակարարված ռազմամթերքի թեման միակը չի եղել «Ժողովուրդ». ՀՀ ՊՆ-ի և Արցախի ՊԲ-ի միջև կադրային տե­ղափոխությունները շարունակվում են Ռուսաստանում հարցման մասնակից բժիշկների մեծ մասն անվստահություն է հայտնել կորոնավիրուսի դեմ առաջին գրանցված պատվաստանյութի առնչությամբ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan