Արցախում մտադիր են համաներում հայտարարել

Արցախում մտադիր են համաներում հայտարարել

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒLԻՍԻ, Times.amԱրցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հուլիսի 15-ին ԱԺ նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների նախագահների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:

Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից հայտնում են՝ ԱԺ նախագահը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ՝ իր իսկ սահմանած օրակարգով՝ հուլիսի 16-ին ժամը 10:00-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան:

ԱԺ քննարկմանը կներկայացվի «Քրեական գործերով համաներում հաստատելու մասին» օրենքի նախագիծը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում