AM | RU
USD
EUR
RUB

Մատվիենկոն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել բանակցություններ սկսել

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒLԻՍԻ, Tert.am: ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը Երևանին ու Բաքվին կոչ է անում տարաձայնությունները լուծել բանակցությունների ճանապարհով, և որ դիվանագիտական և խորհրդարանական ալիքներով ջանքեր են ներդրվում դրա համար: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ինձ՝ որպես ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նախագահի, դիմել են Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները»,- ասել է Մատվիենկոն:

Նրա խոսքով` Ռուսաստանում անհանգստացած են առկա իրավիճակով, քանի որ «և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը Ռուսաստանի համար բարեկամ և գործընկեր երկրներ են»:

«Գլխավորը հիմա ոչ թե մեղավորներ փնտրելն է, այլ ցանկացած մարտական գործողություն դադարեցնելը»,- համոզված է Դաշնային խորհրդի խոսնակը:

Նա նշել է նաև, որ դիվանագիտական ճակատում քայլեր են ձեռնարկվում սրացումը թուլացնելու համար, Ռուսաստանը ջանքեր է ներդնում նաև որպես Մինսկի խմբի անդամ:

Բացի այդ, ջանքեր են ներդրվում նաև խորհրդարանական ճակատում:

«Մենք շատ անհանգստացած ենք այս իրավիճակով, ամեն ինչ կանենք, որպեսզի կանգնեցնենք լարվածության սրումը, մարտական գործողությունները»,- ընդգծել է Մատվիենկոն:

Նրա խոսքով` Ռուսաստանի դիրքորոշումը պետք է լինի բանակցային գործընթացը, որի ընթացքում հարկավոր է հասնել փոխըմբռնելի որոշումների:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել:

Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել է նաև հուլիսի 13-ին և 14-ին։

Ադրբեջանական կողմը, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, ունի 11 զոհ, հայկական կողմը՝ 4:

 

Լրահոս
Հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը որևէ հիմնավորում չունի. Երվանդ Վարոսյան Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը Այդ ո՞ր չորս հեռուստաընկերություններն են, որ խաթարել են հպարտ քաղաքացու հոգու անդորրը. Հարություն Հարությունյան Արցախի ուղղությամբ Ադրբեջանից արձակված կրակոցների թիվն աճում է. Տիգրան Աբրահամյան Զինվորական երդման արարողություն ՊԲ զորամասերից մեկում Այս շաբաթ հակառակորդն ավելի մեծ թվով կրակոցներ է արձակել. ԱՀ ՊՆ Ադրբեջանական ոչ մի կառավարություն չի կարող զիջել Ղարաբաղը, եթե փոխարենը ոչինչ չստանա. Փոլ Գոբլ (տեսանյութ) «Եկա, տեսա, խոստացա, չարեցի ու գնացի»․ Նաիրա Զոհրաբյանը՝ Մեսչյանին Բելառուսում Արևմուտքի և Ռուսաստանի համաձայնության չգալը մեծ ռիսկեր է առաջանցում նաև մեզ համար. Արման Սաղաթելյան (տեսանյութ) Ռուսաստանում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը. ստացվել է 1 միլիարդ չափաբաժնի պատվեր Պետական պարտքն աճել է 420.2 մլրդ դրամով, Կենտրոնական բանկի պարտքը՝ նվազել Լեհաստանը կֆինանսավորի անկախ բելառուսական լրատվամիջոցները Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է հաստատվել Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 196 դեպք ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Բելառուսի դեմ ՝ մարդու իրավունքների խախտումների համար «Ժողովուրդ».Կառավարությունը կսահմանի ուսումնական հաստատությունների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգ «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն անսպասելի փոխել է իր եւ կնոջ թիկնազորը «Ժողովուրդ»․ 900 դոլար գումար ստանալու համար խառնվել է «օրենքով գողն» ու քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակիցը. մանրամասներ` «օրենքով գողերի» ձերբակալություններից «Հրապարակ». Եկավ՝ ընկերոջը կարգեց քաղաքապետ ու հեռացավ «Ժողովուրդ»․ Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանը սկսելու է գործել 2021 թ. երկրորդ կիսամյակից «Հրապարակ». Մանե Թանդիլյանն Ավստրալիայում է բուժում ստանում «Բելառուսը և Ադրբեջանը պետք է անհապաղ հեռացվեն Արևելյան գործընկերության ծրագրից»․ Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինք Կապիտան Ռուբեն Սանամյանը կարժանանա Ազգային հերոսի կոչման․Նիկոլ Փաշինյան Դիմակի կրում անձնական օգտագործման մեքենաներում այսուհետ պարտադիր չէ Ազգերի համագործակցության գլխավոր քարտուղարը հրավիրվել է «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին Եվրախորհրդարանի երկրորդ ամենամեծ քաղաքական խումբն Ադրբեջանին ԱլԳ-ից դուրս մղելու կոչ է արել ԱԱԾ-ն յուրայիներով համալրելը նաև իշխանությունների վախի հետևանքն է. իրավաբան Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ հանրային քննարկումներն. Ուղիղ Ավտոներկրողների ակցիան` Կառավարության դիմաց. Ուղիղ Ո՞րն է լինելու Հայաստանի հաջորդ քայլը Լիբանանի հարցում. Տիգրան Աբրահամյան Միջազգային հարթարկներում պոպուլիզմը վերածվում է ինֆանտիլիզմի. Արմեն Աշոտյան Հայ Դատը առաջնային ուշադրություն պիտի դարձնի նրան, որ ԱՄՆ-ն դադարեցնի Հայաստանում պարտվողականության քարոզը. Արթուր Դանիելյան ԱԺ-ում Մանե Թանդիլյանին կփոխարինի Ստեփան Ստեփանյանը Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 276 դեպք Ի՞նչ են խոսել Պուտինն ու Ալիևը․ Հայաստանին մատակարարված ռազմամթերքի թեման միակը չի եղել «Ժողովուրդ». ՀՀ ՊՆ-ի և Արցախի ՊԲ-ի միջև կադրային տե­ղափոխությունները շարունակվում են Ռուսաստանում հարցման մասնակից բժիշկների մեծ մասն անվստահություն է հայտնել կորոնավիրուսի դեմ առաջին գրանցված պատվաստանյութի առնչությամբ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan