Շուշան Ստեփանյանը մանրամասներ է հայտնում սահմանի վիճակից

Շուշան Ստեփանյանը մանրամասներ է հայտնում սահմանի վիճակից

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒLԻՍԻ, Times.amՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է այս պահին հայ-ադրբեջանական սահմանին տիրող վիճակը։ Նա մասնավորապես նշել է․

«Այս պահի դրությամբ սահմանին հիմնականում պահպանվում է հրադադար։ Միջադեպեր եւ թիրախավորված կրակոցներ չեն արձանագրվել։

Իրավիճակը սահմանի ամբողջ երկայնքով ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիակատար վերահսկողության ներքո է։

Կոչ ենք անում ուշադրություն չդարձնել ՀՀ ԶՈՒ մասին պարբերաբար ապատեղեկատվություն տարածող ադրբեջանական քարոզչական հրապարակումներին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում