Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ դադարեցնել փոխհրաձգությունն ու վերսկսել բանակցությունները․ Մայք Պոմպեո

Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ դադարեցնել փոխհրաձգությունն ու վերսկսել բանակցությունները․ Մայք Պոմպեո

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒLԻՍԻ, Tert.am: ԱՄՆ-ն կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին սահմանին անհապաղ ապաէսկալացիա իրականացնել, դադարեցնել փոխհրաձգությունը և վերսկսել բանակցությունները։ Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է պետքարտուղար Մայք Պոմպեոն:

«ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին տեղի ունեցած մահացու բռնությամբ, մենք ցավակցում ենք բոլոր զոհերի հարազատներին և կոչ անում կողմերին անհապաղ սկսել ապաէսկալացիա, վերսկսել բովանդակային երկխոսությունն ու պահպանել հրադադարը, որպեսզի սկսեն բանակցությունները՝ Մինսկի խմբի համանախագահությամբ», – ասել է Պոմպեոն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում