Մեր զինված ուժերի ստորաբաժանումները խոցել են հակառակորդի թվով 13 ԱԹՍ-ներ. Արծրուն Հովհաննիսյան
15/07/2020 22:33
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒLԻՍԻ, Analitik.am: Ընդհանուր իրավիճակը երեկ կեսգիշերից հետո հանգստությունը պահպանվում է՝ կրակոցներ հատկապես մեծ տրամաչափի զինատեսակներից չկան: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հուլիսի 12-ից մինչև երեկ կեսգիշեր ընդհանուր առմամբ մեր զինված ուժերի ստորաբաժանումները խոցել են հակառակորդի թվով 13 ԱԹՍ-ներ, որոնցից 10-ը՝ հարվածային և 3-ը՝ հետախուզական: Սա բավականին բարձր ցուցանիշ է»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում