«Հրապարակ». Նոր պաշտոնանկություն ոստիկանությունում

«Հրապարակ». Նոր պաշտոնանկություն ոստիկանությունում

«Վերջին օրերին ոստիկանությունում բուռն կադրային փոփոխություններ են տեղի ունենում։ Երեկ մեր աղբյուրները հայտնեցին, որ պաշտոնից ազատվել է նաև ոստիկանության ներքին անվտանգության վարչության՝ ՆԱՎ-ի պետ Արա Մկրտչյանը, ում այդ պաշտոնին էր նշանակել նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը՝ դեռևս անցած տարվա նոյեմբերին։

Այս պաշտոնում, որպես կանոն, նշանակվում են ՀՀ ոստիկանապետերի ամենավստահելի մարդիկ, և երբ ոստիկանապետը հեռանում է, ՆԱՎ-ի պետն էլ է հեռացվում։ Ոստիկանության նորանշանակ պետ Վահե Ղազարյանն Արա Մկրտչյանին նշանակել է Անձնագրերի և վիզաների վարչության պետ․ այդ պաշտոնը Մնացական Բիչախչյանից հետո թափուր էր շուրջ 4 ամիս։ Իսկ ՆԱՎ-ի նոր պետի հարցում ոստիկանապետը դեռ փնտրտուքի մեջ է»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում