«Հրապարակ». Խիստ հաճախացել են ռումբերի տեղադրման մասին ահազանգերը

«Հրապարակ». Խիստ հաճախացել են ռումբերի տեղադրման մասին ահազանգերը

«Վերջին շրջանում խիստ հաճախացել են ռումբերի տեղադրման ահազանգերը, որոնք ստանում է ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնը։ Այդ կեղծ ահազանգերն անհանգստություն են պատճառում և’ փրկարարներին, և’ այն կազմակերպություններին, որտեղ իբրև թե ռումբ է տեղադրվել։

Անցյալում, որպես կանոն, այդ կեղծ ահազանգերի հեղինակները բացահայտվում էին և պատժվում, վերջին շրջանում նման բացահայտումներ չեն արվում։ Երեկ հերթական ահազանգն էր ստացվել, որ ռումբ է տեղադրվել Մաշտոցի պողոտայում գտնվող Կապույտ մզկիթում։ ԱԻՆ փրկարար ծառայությունը շտապ մեկնել էր դեպքի վայր եւ պարզել, որ ահազանգը կեղծ է»,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում