Հայկական ստորաբաժանումները խոցել են հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր․ՊՆ խոսնակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայկական ստորաբաժանումները խոցել են հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր․ՊՆ խոսնակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒLԻՍԻ, Times.am: Հայկական ստորաբաժանումները խոցել են հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր, որոնցից հրետակոծվում էին մեր բնակավայրերն ու դիրքերը:

Տավուշի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին մարտերը շարունակվում են նաև այս պահին, հայկական կողմը կորուստներ չունի։ Հիշեցնենք, որ գիշերը 03:40-ի սահմանում Ադրբեջանի զինուժը ձեռնարկել է դիվերսիայի փորձ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ դիվերսիայի փորձը կասեցվել է և թշնամին կորուստ տալով հետ է շպրտվել:

05:20-ից սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել Անջեյ Կասպրշչիկի հետ։ Ներկայացրել է իրավիճակը, նշել, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում